Tuesday, April 21, 2009

Ֆրանսահայ դերասանուհի Նորա Արմանին Հայաստանում է

«Այս անգամ Հայաստանում եմ Համահայկական թատերական նախագծի շրջանակներում առաջին` «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացման մեջ խաղալու համար, որը խաղալու եմ Արմեն Ջիգարխանյանի հետ»,- հայտնեց ֆրանսահայ դերասանուհի Նորա Արմանին լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Տեղեկացնենք, որ «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացումը Հայոց Ցեղասպանության թեմայով է: Պիեսը, որի հեղինակն է բելգիահայ բեմադրիչ, դերասանուհի և դրամատուրգ Կարոլին Սաֆարյանը, պատմում է հայ և թուրք հասարակություններում նոր սերնդի ներկայացուցիչների փոխհարաբերություններ մասին:

Դերասանուհին տեղեկացրեց նաև, որ ինքը Հայաստանում է արդեն երկու շաբաթ և այդ ընթացքում մասնակցել է «Արմմոնո» թատերական փառատոնին` ներկայացնելով «Ոգեկոչում Հայաստանի» բեմականացումը, իսկ «Բազմոցին Նորա Արմանիի հետ» ներկայացումը Նորա Արմանին խաղացել է Կապանում:

«Թող ինձանից չնեղանա Երևանի հանդիսատեսը, Կապանի հանդիսատեսը այնքան ջերմությամբ ինձ ընդունեց, որ ես նույնիսկ կատակում եմ` ասելով, որ ես այնքան հարստացած եմ գնալու Հայաստանից, որ ինձ օդանավակայանում բռնելու են և ասելու` ուր ես տանում այսքան հարստությունը»,- կատակում է դերասանուհին:

Նշենք, որ «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացման պրեմիերան տեղի է ունենալու ապրիլի 23-ին Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում:

20.04.2009, 16:38

Aysor.am

No comments:

Post a Comment