Thursday, April 30, 2009

Դաշնակները կշարունակեն ղեկավարել երկու մշտկան հանձնաժողովները


«Ուժեղ ընդդիմությունը ուժեղացնում է նաև պետականությունը: Գիտակցելով, որ այս քայլը միտված է քաղաքական դաշտի առողջացմանը` ընդունում ենք կոալիցիայի առաջարկությունը, և մեր խմբակցության անդամները կշարունակեն իրենց աշխատանքը ԱԺ երկու մշտական հանձնաժողովների իրենց ղեկավար պաշտոններում», - հայտարարեց ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ԱԺ այսօրվա նիստում:

Վ. Հովհաննիսյանի խոսքերի համաձայն` այն գաղափարախոսությունը, որը դրված է կոալիցիայի առաջարկության հիմքում «հոգեհարազատ է իրենց և իրենք` կոալիցիայի ներսում, թե դրսում, տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի մեր երկրում ընդդիմության իրավունքներն ընդլայնվեն և դրանով ստեղծվի բանավեճի քաղաքակիրթ դաշտ»:

«Մենք մեր կողմից պատրաստ ենք նոր մշակույթ ներդնել Հայաստանի քաղաքական ասպարեզում և, լինելով ընդդիմություն, կարող ենք և պայքարելու ենք, որպեսզի ընդդիմությունն ավելի ու ավելի հակակշռման և զսպման մեխանիզմներ ունենա` աշխատելով իշխանության հետ», - հայտնեց Վ. Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց, որ «այս գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում արդեն նման առաջարկով հանդես գալու փորձ արվել է, և իրենք ողջունում են, որ կոալիցիայի երեք քաղաքական ուժերը պատրաստակամ են հավատարիմ մնալ այդ սկզբունքներին և մոտեցումներին»:

30.04.2009, 14:34

Aysor.am

No comments:

Post a Comment