«Մեկ տարվա ընթացքում թանգարանը բացառիկ արդյունք է գրանցել` ինչպես միջազագային լսարանին ներկայացնելու առումով, այնպես էլ թանգարանի գիտական ակտիվության և գիտական ֆոնդերի ու արխիվի համալրման տեսանկյունից», - հայտարարեց Հայոց ցեղասպանություն թանգարան-ինտիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` ներկայացնելով 2008 թ-ի ապրիլից թանգարանի գործունեության համառոտ հաշվետվությունը:
Ըստ Հ. Դեմոյանի` մեկ տարվա ընթացքում թանգարանը ձեռք է բերել բացառիկ նշանակությամբ օրիգինալ լուսանկարներ, նյութական իրեր, արևմտահայերի գործունեությանն առնչվող նյութեր, որոնք հիմնականում նվիրատվությունների տեսքով են եղել: Նվիրատվություններ կատարվել են ինչպես միսիոներների ընտանիքների անդամների ցանկությամբ, այնպես էլ հայ և այլազգի ահնատների: Խոշոր հավաքածուներ են, վավերագիր նյութեր, ձեռագրեր, նամականի, ինչպես նաև օրիգինալ ձեռագիր-օրագրեր` ականատեսների վկայությամբ:
Թանգարանի տնօրենը տեղեկացրեց նաև, որ գնվել են հարյուրավոր բացառիկ նշանակության թանգարանային նյութեր, որոնք ցուցադրության առայժմ չեն ներկայացվում, փոխարենը մշակվում, պահպանվում են և զետեղվում են թանգարանի ֆոնդերում` հաջորդ տարվանից ստեղծվելիք հայեցակարգային և տեխնիկական նոր լուծումների վրա ստեղծված ցուցադրությանը ներկայացվելու համար:
«10 հազարից ավելի լուսանկար է թվայնացվել, որոնք տեղ են գտնելու ապագա ցուցադրության մեջ», - նշեց Հ. Դեմոյանը` հավելելով, որ ցանկացած թանգարանային նյութ թվայնացվելու է և հասանելի է դառնալու նաև համակրգչի միջոցով:
Տեղեկացնենք, որ թանգարանը այցելուներին հասանելի է Հայոց ցեղասպանություն թանգարան-ինտիտուտի պաշտոնական կայքի (www.genocide-museum.am) միջոցով:
Թանգարանի տնօրենը տեղեկացրեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում խորացել են թանգարան-ինստիտուտի կապերը ինչպես հայաստանյան, այնպես էլ Սփյուռքի հայկական գիտական ու կրթական հաստատությունների հետ, կապեր են հաստատվել նաև արտասահմանյան գիտական կենտրոնների, հետազոտողների, տարբեր երկրների բազմաթիվ կրթական հաստատությունների` դպրոցների ու վարժարանների աշակերտության հետ:
23.04.2009, 15:48
No comments:
Post a Comment