«Մենք նախ հանդիպեցինք ազատազրկման վայրերում գտնվող մարդկանց, որպեսզի տեսնենք, թե նրանք ինչպե՞ս են մեկնաբանում իրադարձությունները: Մեզ հետաքրքրում են այդ 7 մարդիկ, ովքեր ձերբակալված են մարտի 1-ի դեպքերի հետևանքով»,- հայտնեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարի Անն Իզլեր Բեգենը:
Մարի Անն Իզլեր Բեգենը տեղեկացրեց, որ Եվրոպական խորհրդարանի անդամներից կազմված պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ՀՀ Արդարադատության նախարարի, ՀՀ Ոստիկանապետի, ինչպես նաև` ՀՀ ԱԺ պատգամավորների հետ, խոսել է 2008 թ.-ի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ, ուսումնասիրել մարդու իրավունքների հետ կապված խնդիրները: Նա նշեց, որ իրենց հետաքրքիր է հիշյալ մարդկանց կարծիքները մարտիմեկյան իրադարձությունների մասին, բայց իրենք «չեն կարող հաշվի չառնել Եվրախորհրդի տեսակետները, որոնք սահմանում են «քաղբանտարկյալ» հասկացությունը»:
«ԵԽ-ն և հայկական հասարակական կազմակերպությունները զանազան սահմանումներ են տալիս «քաղբանտարկյա» տերմինի վերաբերյալ»,- նշեց Մարի Անն Իզլեր Բեգենը և ընդգծեց. «Ակնհայտ է, որ ԵՄ-ն պետք է օգնի հայաստանյան իշխանություններին օրենսդրական դաշտում բարեփոխումներ իրականացնելու համար և պետք է բարեփոխվի նաև ոստիկանության համակարգը, որպեսզի ձերբակալվածների խնդիրներն արդար լուծում ստանան»:
Մարի Անն Իզլեր Բեգենը տեղեկացրեց, որ հարցի առնչությամբ պատվիրակությունը դրական արձագանք է ստացել Ոստիկանապետից և պատգամավորներից:
Խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերություների մասին` Մարի Անն Իզլեր Բեգենը հայտնեց այն տեսակետը, որ հարաբերություններն «առաջ են ընթանում, քանի որ Հայաստանը ևս որդեգրել է Եվրոպական հարևանության քաղաքականության ուղղությունը»:
Մարի Անն Իզլեր Բեգենի կարծիքով` Հայաստան-ԵՄ հարաբերությունների մերձեցումն իրականացվում է երկու ուղղությամբ: Մեկը Մասնագիտական մակարդակով կատարվող աշխատանքնրեն են, ինչն, ըստ հանձնաժողովի համանախագահի, «արվում է հաստատություների ներսում»:
«Երկրորդը, որն ամենակարևորն է, ժողովուրդների մերձեցումն է: Որպեսզի Արևմտյան Եվրոպայի ժողովուրդները ավելի լավ ճանաչեն Հայաստանն ու հայերն ավելի լավ կարողնանան մերձենալ Արևմտյան Եվրոպայի մեր քույրերին և եղբայրներին, անհրաժեշտ են ավելի շատ հանդիպումներ»,- ընդգծեց Մարի Անն Իզլեր Բեգենը:
07.04.09, 18:06
No comments:
Post a Comment