Tuesday, April 7, 2009

«Ցեղասպանության ճանաչումը ԵՄ անդամակցության չափանիշներից չէ»

«Ես հույս ունեմ, որ ամենամոտ ժամանակներում, վերջապես, շրջափակումը կավարտվի և ճանապարհները կբացվեն»,- հայտարարեց Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Մարի Անն Իզլեր Բեգենը հանձնաժողովի 10-րդ նիստի բացման ժամանակ:

Ինչ վերաբերում է Թուրքիայի` ԵՄ անդամակցությանը, ըստ Մարի Անն Իզլեր Բեգենի, Թուրքիան այժմ «նախաանդամակցության փուլում է, և մեկ առ մեկ ուսումնասիրվում ու քննարկվում են բանակցային բոլոր կետերը»:

«Երբ բոլոր հարցերը փակվեն և Թուրքիան համապատասխանի ԵՄ-ի բոլոր չափանիշներին և պահանջներին, այդ պարագայում միայն նա կարող է դառնալ ԵՄ անդամ»,- մանրամասնեց Մարի Անն Իզլեր Բեգենը և հավելեց. «Ես հույս ունեմ նաև, որ Հարավային Կովկասի բոլոր երկրները, այդ թվում և Հայաստանը, մեկ օր նույնպես կարող են դառնալ ԵՄ անդամ: Ես հույս ունեմ, որ դա չի լինի հեռավոր ապագայում»:

Մարի Անն Իզլեր Բեգենը նշեց, որ ԵՄ-ին անդամակցելու համար բոլոր երկրների համար նույն չափանիշներն են գործում: Սակայն նա հայտնեց, որ «չափանիշների մեջ չկա ցեղասպանության ճանաչման մասին կետ»:

«Ցեղասպանություն ընդունելու և ճանաչելու խնդիրը չափանիշների մեջ չի մտնում: Մենք կարող ենք ուսումնասիրել օրենսդրական և իրավական դաշտը, բայց դրա վերաբերյալ մենք կոնկրետ չափանիշ չունենք»,- բացատրեց Մարի Անն Իզլեր Բեգենը:

07.04.09, 17:29

Aysor.am

No comments:

Post a Comment