«Եվրոպական չափանիշները դարձել են այն ուղենիշը, որը թույլ է տալիս կողմնորոշվել մեր բարեփոխումների օրակարգի հարցերում: Այժմ պիտի մտածենք եվրոպական նորմերի արդյունավետ գործադրման մեխանիզմների մասին»,- հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԵՄ-Հայաստան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստի բացման ժամանակ:
Տեղեկացնենք նաև, որ Հ. Աբրահամյանը նշեց, որ այսօր` ապրիլի 7-ին, «մենք տոնում ենք Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետումը և մայրության ու գեղեցկության տոնը» և շնորհավորեց նաև եվրոպացի կանանց ապրիլի 7-ը:
Աժ նախագահը բացման խոսքում մանրամասն անդրադարձավ ԵՄ-Հայաստան համագործակցության ձեռքբերումներին և բացթողումներին: Աժ նախագահի կարծիքով «Արևելյան գործընկերության» նախաձեռնությունը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի համար:
Առկա խնդիրների մասին խոսելիս` ԱԺ նախագահը 2008 թ. մարտի 1-ի դեպքերը ներկայացրեց որպես ՀՀ-ի համար նոր մարտահրավեր:
«2008 թ.-ի ընթացքում Հայստանը հանդիպեց նոր մարտահրավներների` կարծես քննության առնելու, թե որքանո՞վ ենք մենք պատրաստ հաղթահարելու ցնցումները: Այնուհետև Հարվային Օսիայի շուրջը տեղի ունեցած իրադարձությունները, ապա` համաշխարհային տնտեսական ճգնաժամը… ՀՀ իշխանությունները փորձում են ճկուն արձագանքել այդ մարտահարվերներին և արդյունավետ կառավարել այդ խնդիրները»,- ընդգծեց Աժ նախագահը:
07.04.09, 18:41
No comments:
Post a Comment