Monday, April 6, 2009

Կառավարությունն առաջարկում է չկազմել միջնաժամկետ ծախսային ծրագրեր

ՀՀ ԱԺ չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի ապրիլի 6-9-ի քառօրյայի այսօրվա նիստում քննարկման դրվեց ՀՀ Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ 2010 թ. պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի մասին» օրինագիծը` առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Օրինագծի հիմնական զեկուցող Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը համառոտ ներկայացրեց օրինագծի էությունը` նշելով, որ այն հիմնականում «նախատեսում է, որ 2010-2012 թ-ին պետական բյուջեում միջինժամկետ ծախսեր չիրականացվեն»:

Հիշեցնելով, որ ՀՀ Կառավարությունը յուրաքնաչյուր տարի մշակում է հաջորդ երեք տարիների պետական բյուջեի ծրագիրը, որը հնարավորություն է տալիս նաև քննարկել միջնաժամկետ ծախսերի կազմումը, Պ. Սաֆարյանը պատգամավորների ուշադրությունն ուղղորդեց այն հանգամանքին, որ «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում խիստ դժվար, հաճախ անհնարին է միջնաժամկետ ծախսերի ցուցանիշների կանխատեսումներ կատարելը»:

«Կառավարությունն առաջարկում է մեկ տարով միջնաժամկետ ծախսային ծրագիր չկազմել, քանի որ այսօր ծրագրել, թե 2012 թ-ին ինչպիսի՞ն կլինի ՀՆԱ-ն, պրակտիկորեն հնարավոր չէ»,- մանրամասնեց Պ. Սաֆարյանը:

Հիմնական զեկուցողին ուղղված պատգամավորների հարցերը միտված էին ճշտելու, թե արդյո՞ք Կառավարությունը 2010 թ-ի պետբյուջեն կազմելիս հաշվի կառնի ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը, այն կլինի իրատեսական, թե՞, ինչպես ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, «կշարունակի պնդել, որ ճգնաժամը մեզ չի սպառնա»:

Պ. Սաֆարյանը հիշեցրեց, որ միջնաժամկետ ծախսային ծրագիրը երկու խնդիր է լուծում` «քաղաքական և քանակական ցուցանիշների որոշակիության»: Նա նշեց, որ «2009-2011 թթ-ի ծրագրով նախատեսված քաղաքականությունը չի փոխվելու»:

«Մենք այս նախագծով առաջարկում ենք հնարավորություն տալ կիսմյակի ավարտից հետո ավելի տեսանելի դարձնել կանխատեսումները և դրա համար հիմք ընդունել 6-7 ամսվա ցուցանիշները»,- մանրամասնեց Պ. Սաֆարյանը:

06.04.09, 18:34

Aysor.am

4 comments:

  1. :) ՀՆԱ-ն տնտեսական տերմին է, հապավում` Համախառն Ներքին Արդյունք:
    Համախառն Ներքին Արդյունքը (ՀՆԱ) (անգլերեն՝ GDP) կամ Համախառն Ներքին Եկամուտը (ՀՆԵ) (անգլերեն՝ GDI) մի չափաձև է տվյալ երկրի եկամուտի և ներդրումի տնտեսության համար: ՀՆԱ-ն բացատրված է իբրև բոլոր ամբողջությամբ երկրում արտադրված ապրանքների և ծառայությունների արժեքը՝ պայմանագրային ժամանակամիջոցում (ընդհանրապես մի 365-օրյա տարի): Երբեմն դա տեսնվում է իբրև որևե երկրում բոլոր վերջացված ապրանքների ու ծառայությունների շահույթների գումարը որ արտադրման ամեն մակարդակին (միջանկյալ փուլերում) ավելացվել է, պայմանագրային ժամանակաշրջանում, և հազվադեպ է տարադրամային արժեք տրվում:

    ՀՆԱ-ի նկատմամբ ամենաընդհանուր չափման և քանակարկման մոտեցումը ծախսի մեթոդն է՝

    ՀՆԱ = սպառում + համախառն ներդրում + կառավարության ծախսում + (արտահանումներ − ներմուծումներ), կամ,
    ՀՆԱ = Ս + Ն + Կ + (Ա-Նծ).

    ReplyDelete
  2. Շնորհակալ եմ Լիլ ջան :)

    ReplyDelete
  3. Лил,

    Ты такая умная, тебе череп не жмет?

    ReplyDelete