
«Ճգնաժամը ազդել է նաև բեռնափոխադրումների վրա: Եթե 2008 թ-ի ավտոտրանսպորտային բեռնափոխադրումներն 1-ին եռամսյակին կազմել է 95 ավտոմեքենա, ապա այս տարվա առաջին եռամսյակում դրանք 35-ն են», - հայտնեց Հայաստանի Միջազգային փոխադրումների ասոցացիայի գլխավոր քարտուղար Հերբերտ Համբարձումյանը:
Ըստ Հ. Համբարձումյանի` նվազել է արտահանումը, հատկապես կոնյակի, ինչի արդյունքում կազմակերպության մեքենաների գրեթե կեսը պարապուրդի է մատնվել:
Ասոցացիայի գլխավոր քարտուղարի խոսքերի համաձայն` կազմակերպության իրականացրած ներմուծումն ու արտահանումը ուղիղ համեմատական է, քանի որ «Հայաստանից գնացած մեքենաներն են հետ վերադառնում. չի լինում այնպես, որ այստեղից գնան և դատարկ վերադառնան կամ հակառակը»:
Ճգնաժամի պայմաններում պակասել է նաև բեռնափոխադրման ճանապարհային ծախսերը: Անցած տարվա համեմատ Երևանից-Մոսկվա երթուղու համար նախատեսված ծախսերի չափը նվազել է 2 000-2 500 ԱՄՆ դոլարի չափով:
Չնայած առկա պայմաններին, Հ. Համբարձումյանը նշեց, որ չեն կրճատվել ասոցացիայի աշխատակիցները, փոխարենը կրճատվել են նրանց աշխատանքային ժամերի քանակը: Ներկայումս վերջիններս աշխատում են կեսօրյա ռեժիմով` ստանալով նախկին աշխատավարձի չափի կեսը:
«Ես խիստ լավատես եմ, կարծում եմ, որ մրգերի սեզոնին մեր վիճակը կլավանա, ճգնաժամի ազդեցությունը փոքր-ինչ կմեղմանա, քանի որ, ինչպես աշխարհում չկա հայկական կոնյակին փոխարինող խմիչք, այնպես էլ փոխարինող չկա հայկական ծիրանին», - նշեց Հ. Համբարձումյանը:
Բացի այդ` ասոցացիայի գլխավոր քարտուղարը հայկական բեռնատերերին կոչ արեց «բեռներ արտահանելիս դիմել միայն լիցենզիա ունեցող հայկական բեռնափոխադրողներին, ինչը ևս կլինի ճգնաժամը մեղմացնող հանգամանք»:
10.04.09, 15:53
No comments:
Post a Comment