Tuesday, April 21, 2009

ՕԵԿ-ի թեկնածուների նպատակը «պաշտոններ գրավելը չէ»

Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություներին մասնացությունը «Օրինաց երկիր» կուսակցության ընտրացուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող տնտեսական գիտությունների դոկտոր Գրեգորի Վահանյանը բացատրեց առաջինը` երևանիցի լինելով, երկրորդը` հայ լինելով, և նպատակն ամփոփեց «մենք ուզում ենք, որ մեր զավակները լավ ապրեն և ուզում ենք իրականացնել մեր նախնիների պատգամները» խոսքերով:

«Մենք ուզում ենք, որ մեր Երևանը լինի ոչ միայն մաքուր և գեղեցիկ, այլև մշակույթի, գիտության ու երիտասարդների քաղաք»,- ընդգծեց Գ. Վահանյանը և ավելացրեց, որ շատ կարևոր է հաշվի առնել այն, ինչ կատարվում է աշխարհում, և ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում իրենք ոչ միայն չեն կարող թույլ տալ, որ Երևանի հետ կատարվի այն, ինչ կատարվում է աշխարհի շատ երկրներում, «այլև դիմադրելով պետք է գնանք առաջ` դեպի Արարատ»:

ՕԵԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում ներկայացված բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, առողջապահական գիտությունների թեկնածու Հենրի Բակունցը, լինելով «պրակտիկ բժշկության աշխատող», գտնում է, որ այն խնդիրները, որոնք կուտակվել են առողջապահական համակարգում, հրատապ են և լուծման ենթակա, և, ավագանու անդամ լինելով, նա կարող է հնչացնել այդ խնդիրները և տալ դրանց լուծումները»:

ՕԵԿ ավագանու թեկնածուները լրագրողներին տեղեկացրեցին, որ «մենք նպատակ չունենք պաշտոններ գրավելու, քանի որ աշխատում ենք մեր մասնագիտություններում, ունենք բարձր պաշտոններ»:

«Բայց մեր կուսակցության ծրագիրը բավականին մրցունակ է, գիտատար և պրակտիկ ու կոնկրետ, և մենք ներկայացնում ենք մեր ժողովրդի խնդիրները ու այն ռազմավարական նպատակները, որոնք փորձում ենք իրականացնել»,- մանրամասնեց Գ. Վահանյանը:

Հ. Բակունցի կարծիքով, մեր անհաջողություններից մեկն այն է, որ մարդիկ քաղաքականությունում ներգրավված են` չունենալով «հասարակական կշիռ և ոչ էլ քաղաքական փորձ»:

«Անտարբերությունը շատ ավելի դատապարտելի է, քան այն, երբ մասնագետներն են ներգրավվում քաղաքականության մեջ: Որքան հասարակական լայն շերտեր ներգրավվեն այս գործընթացների մեջ, այնքան մեր հաջողություններն ավելի ակնհայտ կլինեն»,- ընդգծեց Հ. Բակունցը:

20.04.2009, 16:14

Aysor.am

No comments:

Post a Comment