
Վաղ առավոտից Էջմիածնի բնակիչներն իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին` ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելով Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում հայոց մեծանուն վարդապետ, Հայոց ցեղասպանության խորհրդանիշը դարձած Կոմիտասի արձանի մոտ:
Էջմիածնի, ինչպես նաև շրջակա ավանների ու գյուղերի բնակիչները, իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար ծաղիկներ են դնում ոչ միայն Կոմիտաս վարդապետի արձանի մոտ, այլև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում գտնվող Եղեռնի 50-ամյա տարելիցի կապակցությամբ կառուցված հուշահամալիր կոթողի մոտ:
Էջմիածնի քաղաքապետարանի, մի շարք կազմակերպությունների ու անհատների կողմից դրված ծաղկեպսակների շարքը րոպե առ րոպե ավելանում է. վաղ առավոտվանից խումբ-խումբ մարդիկ ծաղիկներով շարժվում են դեպի հրապարակ և Մար Աթոռ Ս. Էջմիածնի տաճար:
Նշենք, որ այսօր Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում, այդ թվում նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, զոհերի հիշատակին մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում է հոգեհանգստյան կարգ:
24.04.2009, 12:03
No comments:
Post a Comment