Wednesday, April 8, 2009

Ընդունվեց ԵԽ-ի հետ փաստաթղթերից ամենահարուստն ու արդյունավետը


«Երկօրյա աշխատանքի օրակարգում հիմնականում այն բոլոր հարցերն էին, որոնք ընդգրկված էին Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն համագործակցության օրակարգում` սկսած տնտեսական համագործակցությունից, վերջացրած քաղաքական երկխոսությունով: Օրակարգում էր մեզ համար այնպիսի կարևոր հարց, ինչպիսին է մեր ներքին քաղաքական իրավիճակը», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Ավետ Ադոնցը:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի պատվիրակությունը Հայաստանում է` Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 10-րդ նիստին մասնակցելու համար, որը սկսվել է երեկ և ավարտվեց այսօր առավոտյան: Նշենք նաև, որ նիստից հետո հանձնաժողովի համանախագահներ Ավետ Ադոնցը և Մարի Անն Իզլեր Բեգենը հանդես եկան մամուլի ասուլիսով:

Ինչպես տեղեկացրեց Ա. Ադոնցը քննարկումներն անցել են «բավական հետաքրքիր, անկեղծ և բաց մթնոլորտում», քննարկման թեմաներ են եղել տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես, հարաբերությունները հարևան երկրների հետ, ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը, ինչպես նաև տնտեսական ճգնաժամի հարցը` թե Եվրոպական միությում, և թե ՀՀ-ում:

«Քննարկումների արդյունքում ընդունվեց համատեղ փաստաթուղթ, որը կազմված է ՀՀ-ԵՄ հարաբերություններ, ներքին իրավիճակ Հայաստանում, տնտեսական քաղաքականություն, տարածաշրջանային խնդիրներ և ԼՂ հակամարտություն հիմնական մասերից», - տեղեկացրեց Ա. Ադոնցն ու ընդգծեց, որ «միանշանակ կարող է ասել, որ սա մեր` ԵԽ-ի հետ ընդունած փաստաթղթերից ամենահարուստն է և արդյունավետը` բովանդակության տեսանկյունից»:

Շնորհակալություն հայտնելով եվրոպացի իր գործընկերներից, Ա. Ադոնցը ցավով նշեց, որ ԵԽ պատվիրակության հետ սա վերջին հանդիպումն է նման ձևաչափով, քանի որ հունիսին տեղի ունենալիք ԵԽ ընտրություններից հետո փոխվելու է նաև պատվիրակության կազմը:

08.04.2009, 15:16

Aysor.am

No comments:

Post a Comment