Wednesday, April 22, 2009

Երկրպագուները հանդես են գալիս երգով, պարով և կոչերով









«Ինգա և Անուշ Արշակյանները նամակներ են ստացել նույնիսկ «Եվրատեսիլին» մասնակցության իրավունք չունեցող երկրներից` Ավստրալիայից և Թայլանդից, ովքեր հետաքրքրված են երգչուհիներով»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Ինգա և Անուշ Արշակյանների հայաստանյան PR-ով զբաղվող Աննա Ավանեսյանը:

Ինգա և Անուշ Արշակյանների միջազգային գծով PR-ով զբաղվող Իզաբելլա Մանասարյանը մանրամասնեց` տեղեկացնելով, որ եվրոպական մի շարք երկրների հետ, մասնավորապես Պորտուգալիայի, Մալթայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելգիայի, Կիպրոսի, Մոլդովայի, Լիտվայի, կան փոխադարձ առաջխաղացման պայմանավորվածություններ:

Ի. Մանասարյանը տեղեկացրեց նաև, որ երգչուհիները բազմաթիվ արձագանքներ են ստանում աշխարհի տարբեր երկրներում գտնվող իրենց երկրպագուներից, սփյուռքահայերից:

«Նույնիսկ երկրպագուներից մեկը գերմաներեն կայք է բացել Ինգա և Անուշ Արշակյանների անունով և ակտիվ վարում է այդ կայքը` այնտեղ տեղադրելով երգչուհիներին վերաբերող բոլոր նորությունները»,- մանրամասնեց Ի. Մանասարյանը, ով նշեց նաև, որ երկրպագուների կողմից երգչուհիներին սատարելու բազմաթիվ առաջարկություններ են ստանում:

«Հետաքրքիր է նաև, որ մեզ տեսաձայնագրություններ են ուղարկում այն մասին, թե ինչպես են տարբեր մարդիկ պարում տեսահոլովակի պարը»,- ընդգծեց Ի. Մանասարյանը, ով տեղեկացրեց նաև, որ կոչերի, ինչպես նաև` երկրպագուների կողմից ուղարկվող երգի ռեմիքսների լավագույն տարբերակները կհրապարակվեն:

Երգչուհիների ձայնասկավառակներն են խնդրում նաև տարբեր երկրների ԴիՋեյ-ները` ակումբներում և ռադիոալիքներով այն հեռարձակելու համար: Հենց բազմակողմանի տարվող աշխատանքների շնորհիվ, ըստ Ինգա և Անուշ Արշակյանների, համերգներին հանդիսատեսը «մեզ հետ հավասար երգում է երգը և փորձում պարել տեսահոլովակի պարը»:

Երգչուհիների PR-ով զբաղվող մասնագետները նաև նշեցին, որ երգչուհիները գրանցված են գրեթե բոլոր սոցիալական ցանցերում և, իրենց հետ աշխատողների օգնությամբ, պատասխանում են բոլոր երկրպագուների հարցերին:

22.04.2009, 20:27

Aysor.am

No comments:

Post a Comment