Friday, April 24, 2009

Ցուցադրվում են Ցեղասպանությունը պատկերող բնօրինակ լուսանկարները

«Ներկայացված լուսանկարները բնօրինակներն են, որոնք ձեռք են բերվել տարբեր աղբյուրներից և ներկայացնում են տեսարաններ` ինչպես սպանված հայերի, այնպես էլ տեղահանության ճանապարհների և հայ գաղթականների լուսանկարներ»,- հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային գծով փոխտնօրեն Արփինե Բաբլումյանը:

Տեղեկացնենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում վավերագիր օրիգինալ լուսանկարները ցուցադրության են ներկայացված 2-3 օրով, որոնք թանգարանի կողմից ձեռք են բերվել վերջին 1 տարվա ընթացքում:

Նշենք նաև, որ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի ջանքերով, բոլորովին հայտնաբերվել և թվայնացվել է շուրջ 250 բացառիկ լուսանկարների օրիգինալ ապակե կրիչներ, որոնք ներկայացնում են Եղեռնից փրկված հայ տարագրյալներին Սիրիայում հումանիտար օգնություն ցուցաբերելու դրվագներ:

Թանգարանում ցուցադրվում է նաև «Հոգիների աճուրդ» ֆիլմի պահպանված և թանգարանի կողմից ձեռք բերված 20 րոպեն: Ա. Բաբլումյանը պատմեց, որ ֆիլմը նկարահանված է Խարբերդի մարզի Չմշկածակ քաղաքի կոտորածներից փրկված 15-ամյա Արշալույս Մարդիգանյանի պատմությունը ներկայացնող «Խոշտանգված Հայաստան» գրքի հիման վրա:

23.04.2009, 19:48

Aysor.am

No comments:

Post a Comment