«Թուրքիան արտաքին նոր քաղաքականությունը որդեգրելու հետ մեկտեղ դիվանագիտական դաշտում փորձում է ամեն ինչ լավագույնս օգտագործել իր ազգային շահին ենթարկելու համար»,- կարծում է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, ով հայտնեց, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունում Հայաստանի նկատմամբ «որակական տեղաշարժ չի նկատվել, չնայած որոշակի քայլեր արվում են»:
Ա. Հովհաննիսյանի մեկնաբանությունների համաձայն` տեղի ունեցող իրադարձությունների ֆոնում «Ամերիկայի և Թուրքիայի մեծ առևտուրն է, ինչի ականատեսը եղանք Օբամայի` Թուրքիա կատարած այցի ժամանակ»:
Խոսելով հասարկության շրջանում գոյություն ունեցող տրամադրություններից` Ա. Հովհաննիսյանը հայտնեց, որ թուրքական որոշ քաղաքական կուսակցությունների համար նույնիսկ անսպասելի էր ամերիկյան մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, որի համաձյան, անգամ հայ-թուրքական սահմանի բացման հստակ օր էր նշվում: Նա նաև նշեց, որ կուսակցությունների կողմից կոչեր են հնչում «երբեք չհրաժարվել ադրբեջանական եղբայրությունից», ինչպես նաև` շրջանառվում է այն տեսակետը, որ սահմանի բացումը հնարավոր է փուլ առ փուլ:
«Հնարավոր չէ նման պայմաններում կանխատեսումներ անել»,- ընդգծեց Ա. Հովհաննիսյանը` պարզաբենելով, որ բանակցային գործընթացի վերաբերյալ մանրամասները հայտնի չեն, իսկ «այստեղ-այնտեղից ստացված ինֆորմացիայով հնարավոր չէ ճիշտ վերլուծություն կատարել»:
Չնայած դրան Ա. Հովհաննիսյանի կարծիքով, Թուրքիան շահագրգռված է բանակցային գործընթացով, ինչի ապացույցն էր Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի` Հայաստան կատարած այցը: Ինչ վերբերում է հետագա զարգացումներին, ապա, ըստ թուրքագետի, դրանք ակնհայտ կլինեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ռուսաստան կատարվելիք այցից ու նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո:
18.04.09, 17:19
No comments:
Post a Comment