Friday, April 17, 2009

«Եթե չկարգավորվեն գյուղական գրադարանները, գյուղը կդատարկվի»


«Գրադարաններն անընդհատ զարգացող օրգանական մարմիններ են, նրանք պետք է համահունչ ընդանան հասարակական, մշակութային, քաղաքական զարգացումներին, այսինքն` կյանքը որքան զարգանա, այդքան էլ պետք է զարգանա գրադարանը, այս է պատճառը, որ գրադարանը միշտ էլ ունենլու է խնդիրներ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ագային գրադարանի տնօրեն և Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահ Դավիթ Սարգսյանը:

Պատասխանելով Aysor.am-ի այն հարցին, թե ինչպիսի՞ հիմնական խնդիրներ ունեն հայաստանյան գրադարանները` Դ. Սարգսյանն ասաց. «Այն ինչ-որ կատարվում է մեր` գլխավորապես համայնքային գրադարաններում, սոսկալի է»:

«Եթե մենք անհապաղ գյուղական գրադարնները չկարգավորենք, չնպաստենք դրանց համալրմանը, չնպաստենք, որ գյուղական բնակավայրերում մեր հայրենակիցները ապահովված լինեն համապատասխան տեղեկատվությամբ, այն ամենով, ինչով ապահովված են մայրաքաղաքի գրադարանները` համակարգչներով, ինտերնետային կապով, գրքային համալրումներով, շենքային պայմաններով և այլն, մենք կկորցնենք, մեր մտավոր ներուժի զգալի հատվածը»,- կարծում է Հայաստանին Ազգային գրադարանի տնօրենը:

Նա մտահոգություն ունի, որ նմանատիպ պայմանների պարագայում «երիտասարդությունը գյուղից կտեղափոխվի քաղաք, մենք կկորցնենք գյուղը, կթողնենք բոլոր գյուղական խնդիրները, և գյուղը կդատարկվի»:

«Մշակութային հաստատությունները ճիշտ նույն դերակատարությունն ունեն խաղաղ պայմաններում, ինչ ռազմական ստորաբաժանումները պատերազմական պայմաններում»,- համոզված է Դ. Սարգսյանը, ով կարծում է, որ ժամանակակից տեխնիկայով և գրականությամբ հարուստ գրադարաններ ունենալը ևս «անվտանգության խնդիր է»:

Խոսելով գրադարանային խնդիրների մասին`Հայկական գրադարանային ասոցիացիայի նախագահն անդրադարձավ նաև համապատասխան կադրերի պակասին, ինչպես նաև` «գրադարանային արվեստի դասավանդմանը»:

«Մենք պետք է կրթենք գրադարանային դպրոց, որ գրադարանավարներն, օրինակ, բարձր դասարաններում դասավանդեն գրադարանային արվեստ: Երեխաները գոնե պրակտիկայի շրջանակներում գրադարան կայցելեն, կիմանան ինչպե՞ս օգտվել գրադարանից, գրքից, ի՞նչ է քարտարանը և այլն»,- մանրամասնեց Դ. Սարգսյանն, ով համոզված է, որ այդպիսով «երեխան լիարժեք կտիրապետի տեղեկատվությունը ձեռքբերելու և տեղեկատվությունից օգտվելու բոլոր հմտություններին»:

17.04.09, 17:43

Aysor.am

2 comments:

  1. isk inchu? asyor.am-@ chi dnum heghinakneri anunner@???

    ReplyDelete
  2. Aysor.am-@ handisanum e lratvakan gorcakalutyun, ayd patcharov el, terevs, chen grvum lragroxneri anunner@.
    Baci ayd, ete anunner@ grvein, guce es chunenayi blog, isk duq hastat meknabanutyunner cheiq karox anel :)

    ReplyDelete