Tuesday, April 7, 2009

Առանց հարկերի և մաքսատուրքի վճարման


ՀՀ Կառավարության կողմից ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մաին» ՀՀ օրենքում և ՀՀ Մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացվեց ՀՀ ԱԺ չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի ապրիլի 6-9-ը քառօրյայի այսօրվա նիստում:

Ինչպես նշեց նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, փոփոխությունը նպատակ ունի Հայ առաքելական եկեղեցու օտարերկրյա թեմերում Մայր Աթոռ Ս. Եկեղեցու կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիներին` ծառայության ավարտից հետո առանց ԱԱՀ-ի և մաքսատուրքի վճարման, իրենց անձնական օգտագործման գույքը ՀՀ ներմուծելու հնարավորություն ընդձեռել:

«Առաջարկում ենք, որ իրենք օգտվեն այն արտոնություններից, ինչը որ այսօր նախատեսված է դիվանագիտական ծառայողների համար», - ընդգծեց Ս. Կարայանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը պատգամավորներին ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա նշեց, որ օրինագիծը փոքր լրացում է, և նման փոփոխություն ժամանակին արդեն արվել է` երկրի դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայություն իրականացնող դիվանագետների համար, ովքեր, ավարտելով իրենց ծառայությունը, վերադառնում են հայրենիք:

«Քանի որ կան նման կարգավիճակ ունեցող ծառայությունում գտնվող մարդիկ, կարծում եմ, որ նրանք նույնպես պետք է օգտվեն այս տարրական հնարավորությունից` իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքն առանց հարկերի և մաքսատուրքի վճարման երկիր ներմուծման համար», - ընդգծեց Հ. Նաղդալյանն ու հայտնեց, որ նախագծի քննարկումը հանձնաժողովում անցել է «պատրաստակամության մթնոլորտում, այն կարևոր է համարվել բոլոր պատգամավորների կողմից»:

07.04.09, 14:56

Aysor.am

No comments:

Post a Comment