Tuesday, April 21, 2009

Ճարտարապետ. «Երևանն ունի թերությունները վերացնելու կարողություն»

«Ես կարծում եմ, որ շատ խորհրդանշական է, որ Սփյուռքի նախարարության կողմից նախաձեռնված առաջին համաժողովն անցկացվում է հայ ճարտարապետների մասնակցությամբ: Խորհրդանշական է, որովհետև հայ ճարտարապետությունը միշտ էլ եղել է հայտնի, և պատահական չէ, որ այօր Հայաստանում են 15 երկրներից հայազգի լավագույն մասնագետները, որպեսզի քննարկեն արդի ճարտարապետության խնդիրներն ու ազգային ճարտարապետության զարգացման ուղիները»,- ողջույնի խոսքում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը, ով հանդիպեց «Հայկական ճարտարապետությունը և 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական համաժողովի սփյուռքահայ մասնակիցների հետ:

Հ. Կարապետյանը համագումարի մասնակիցներին մաղթեց հաջողություններ` կարևորելով հայ ճարտարապետության դերն ու զարգացումը: Նշենք, որ հանդիպմանը ներկ էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հիշեցնենք, որ համագումարի մասնակիցներն առավոտյան հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի հետ:

Տեղեկացնենք, որ համագումարի մասնակիցները ևս բարձր են գնահատում նման նախաձեռնությունը` ընդգծելով, որ այն «համագործակցելու, փորձ փոխանակելու և սովորելու հիանալի առիթ է»:

«Վերջին տարիներին մեծ ուժ դրվեց քաղաքաշինության մեջ և հիմա պետք է մտածենք` ինչպե՞ս այն շարունակել: Դրա համար է, որ մենք, շփվելով ճարտարապետների հետ, մասնակցելու ենք քաղաքաշինությանը` ավելի լավ ապագա ստեղծելու նպատակով»,- հայտնեց Ֆրանսիայի հայ ճարտարապետների և հեղինակողների միության հիմնադիր անդամ Ալեն Դարոնյանը:

Ա. Դարոնյանը քաղաքաշինության թերություններից չխոսեց` դրանք աննշան համարելով: Միայն ընդգծեց, որ «Երևանը շատ ուժեղ քաղաք է և ունի թերությունները վերացնելու կարողություն, որոնք չեն կարող այսօր վնասել Երևանին»:

21.04.2009, 18:21

Aysor.am

No comments:

Post a Comment