«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի քաղաքպետի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը Հայ ազգային կոնգրեսին առաջարկել էր միասնական ցուցակ, որը գլավորում էր ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, երկրորդ տեղում` Լևոն Տեր-Պետրոսյանն էր, իսկ երրորդում` «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին այսօր տեղեկացրեց և մեկնաբանություններ տվեց «Ժառանգության» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Թե ինչու՞ «Ժառանգությունը» չկարողացավ ՀԱԿ-ի հետ միասին գնալ ընտրությունների, Ա. Բախշյանի մեկնաբանմամբ` ՀԱԿ-ի առաջարկած ցուցակի հետ համաձայնության չգալն էր: Նա նշեց, որ ըստ ՀԱԿ-ի առաջարկած ցուցակի, առաջին տեղում Լևոն Տեր-Պետրոսյանն էր, երկրորդում` Ստեփան Դեմիրճյանը և միայն երրորդում` «Ժառանգության» ներկայացուցիչը, չնայած, որ ՀԱԿ-ի առաջարկում «Ժառանգությունը» ցուցակում ունենալու էր 8 տեղ:
«Մենք քննարկեցինք և տեսանք, որ մեր պոտենցիալն այդ ցուցակը չի կարող ներկայացնել և առաջարկեցինք մեր տարբերակը», - մանրամասնեց Ա. Բախշյանն ու հավելեց. «Մեր առաջարկը չընդունվեց և որոշեցինք, որ միասնական ցուցակ չի լինում և գուցե գնանք առանձին շարասյուներով»: Ա. Բախշյանը շեշտեց նաև, որ ինքն անձամբ կողմ է եղել «ընտրությանը միասնաբար գնալուն»:
17.03.2009, 14:41
No comments:
Post a Comment