Tuesday, March 31, 2009

Պետք է վերացնե՞լ, թե՞ թույլատրել «բեսպրիդելը»

«Բեսպրիդելը զրկում է մեզ` որպես ընտրող, հասարակ քաղաքացիներ, հիմնական իրավունքներից մեկից` տեղեկացված ընտրություն կատարելու իրավունքից: Այսինքն, այսօր մեր քաղաքացին ի վիճակի չէ օբյեկտիվ պատկեր ստեղծել և օբյեկտիվ սկզբունքներով գնալ ընտրության»,- հայտարարեց Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի փոխնախագահ Արման Սաղաթելյանը` խոսելով Հայաստանյան մամուլում տիրող անվերահսկելիության և իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիայի հրապարակման վերաբերյալ:

«Օրինակ, ի սկզբանե, իմանալով, որ դա սուտ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է, միևնույնն է, այն դնում են շրջանառության մեջ, և չեն տպագրում, երբ ստանում են պաշտոնական հերքումներ, պարզաբանումներ և այլ»,- մանրամասնեց Ա. Սաղաթելյանը, ով հայտնեց այն կարծիքը, թե անհրաժեշտ է, որ այսպիսի ծայրահեղ դրսևորումներ չլինեն կամ «դրանց դեմ կիրառվեն որոշակի սահմանափակումներ»:

Ասուլիսին ներկա քաղաքական և PR տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը հայտնեց, որ ինքը դեմ է մամուլի նկատմամբ կիրառվող սահմանափակումների: Նա համոզված է, որ «բավական է տեղի ունենա առաջին զրկումը, հետո միանգամից կսկսեն պարբերաբար սահմանափակումներ կիրառել»:

«Ավելի լավ է թողնել այսպիսի իրավիճակ, սուտ, քան փակել կամ ճնշումներ գործադրել»,- ընդգծեց Ա. Բադալյանը: Նրա կարծիքով, սահմանափակումները «հասարակության մի մասը կհանդուրժի, կասի ճիշտ են անում, թերթերի մեջ ոչ մի բան չկա, մյուս մասը չի հանդուրժի, կընդդիմանա»:

Արման Սաղաթելյանը, սակայն, համոզված է, որ «այսպես շարունակել չի կարելի և որ այս բեսպրիդելից տուժում է միայն հասարակությունը»:

30.03.2009, 18:52

Aysor.am

No comments:

Post a Comment