«Կարծում եմ, որ հանդիպումը չափազանց օգտակար էր, քանի որ քաղաքական ուժերը կտեսնեն իրենց պատասխանատվության մասը և իրենց աշխատանքի տեղն ու դաշտը»,- հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ՀՀ նախագահի և Հայաստանի քաղաքական կուսակցությունների ղեկավարների հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ այսօր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, Հայաստանի քաղաքական կուսակցությունների ղեկավարները «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և Հայասատանը» թեմայով քննարկում ունեցան:
«Կարծում եմ, որ ընթացքում կտեսնենք, որ այս համդիպումն իսկապես տվեց դրական արդյունք, որովհետև մի բան է, որը միայն մեկ քաղաքական ուժ, կամ կոալիցիոն ուժերն են իրենց մեջ քննարկում կատարում, մեկ այլ բան է, որ հասարակության լայն շերտերը ներկայացնող գործիչները ևս իրենց օգտատար նկատառումներով, տեսակետներով ավելի են ամբողջացնում այն իրավիճակը, որը այսօր Հայաստանին է առնչվում, և այն քայլերը, որոնք պետք է իշխանություններն իրականացնեն»,- իր տեսակետը բացատրեց Ա. Ռուստամյանը:
ՀՅԴ ներկայացուցչի խոսքերով, ճգնաժամից ելք գտնելու համար «մենք պետք է մեր սեփական ռեսուրսն ամրապնդենք, մեծացնենք և տեսնենք այն, ինչ, որ մինչև հիմա չենք օգտագործել»: Նա հայտնեց, որ «չպետք է բացառել վատատեսական սցենարները, այլև այդ վատատեսական սցենարները պետք է պարտավորեցնեն, այսօր այնպիսի քայլեր կատարել, որ, առնվազն, խուսափենք ամենավատ վիճակներում հայտնվելուց, որովհետև ոչ մեկն այսօր դրանից երաշխավորված չի»:
20.03.2009, 19:25
No comments:
Post a Comment