Monday, March 30, 2009

ՀՀԿ խմբակցության ղեկավարը լավատես է


«Հայ-թուրքական սահամանի բացման հիմքերն արդեն դրված են և առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում այդ խնդրով որոշակի դրական և ընդգծված մոտեցումներ կձևավորվեն»,- համոզված է ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրներից միայն մեկի` սահմանի բացման վերաբերյալ է, ըստ Գ. Սահակյանի, հնարավոր համաձայնությունների հանգել, մյուս հարցերը «շատ ծանր են»: Նա նաև ընդգծեց, որ «սահմանների բացումը կապված է դիվանագիտական փոխհարաբերությունների հետ և պետք է լինի առանց նախապայմանների»:

Այն, որ թուրքական կողմը սահմանի բացման համար ունի որոշակի նախապայմաններ, Գ. Սահակյանը բնական է համարում, սակայն դրանք «մեզ համար ընդունելի չեն և չեն էլ կարող լինել»:

«Վերջին հաշվով, Թուրքիան ուզում է Եվրամիության անդամ դառնալ, իսկ ԵՄ պետությունները, ըստ էության, տնտեսական սահմանափակումներ չեն ճանաչում»,- մանրամասնեց նա:

ՀՀԿ ներկայացուցչի մյուս լավատեսությունը վերաբերում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի տնտեսությանն ու բյուջեին: Նա հավաստիացրեց, որ Հայաստանը տնտեսական տարին փակելու է ոչ թե զրոյական կամ բացասական ցուցանիշով, այլ աճ է գրանցելու:

«Սեկվեստորի մասին խոսք լինել չի կարող: Դեռևս մենք տեղավորվում ենք բյուջեում, իսկ, եթե ճգնաժամը Հայաստանում ընդգծված դրսևորում ունենա, ինչ-որ ծախսեր հնարավոր է կրճատել, բայց ես չեմ կարծում, որ այսօր դրա մասին խոսելու ժամանակն է»,- կարծում է Գ. Սահակյանը:

Գ. Սահակյանը դրական գնահատեց նաև ֆինանսական շուկայի ազատականացումը` լողացող փոխարժեքի հանգմանաքը: Ըստ ՀՀԿ ղեկավարի, այն կնպաստի նաև ապրանքային շուկայի ազատականացմանը և մեզանում վերջնականապես կձևավորվի արժեթղթերի շուկա:

Գ. Սահակյանի կանխատեսումների համաձայն` ճգնաժամը երկար չի տևելու. աշնանն այն կանգ կառնի և շատ դանդաղ` ոչ արագ, առաջընթաց կսկսվի:

09.03.2009, 17:20

Aysor.am

No comments:

Post a Comment