Monday, March 30, 2009

Սեյրան Օհանյանը ծանոթացավ «Վարդանանք» ակումբի գործունեությանը

Երևանի պետական համալսարանը և համալսարանի «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբը հանդիպում էր կազմակերպել ՀՀ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի հետ: Հանդիպաման ընթացքում նախարարին ներկայացվեց «Վարդանանք» ակումբի պատմությունը և ակումբի կողմից իրականացվող կրթական, սոցիալական ու հասարակական ծրագրերը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանին և ակումբի անդամ մի շարք ուսանողների պարգևատրեց ԵՊՀ պատվոգրերով` ռազմահայրենասիրական ավանդույթները պահպանելու և զարգացնելու, ինչպես նաև` ուսանող-մարտիկների հիշատակը հավերժացնելու ուղղությամբ կատարած գործունեության համար:

Նախարարը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտորին և «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբին` հանդիպումը կազմակրեպելու համար և նշեց, որ առանձնահատուկ տեղ է հատկացնում նման հասարակական գործունեությանը:

«Հասարակական գործունեությունը յուրաքանչյուր անհատի և կառույցի այն գործունեությունն է, որը հասարակության բազմաթիվ շերտերի հետ շփվելով` ավելի բաց մթնոլորտ է ստեղծում, կարողանում է իրագործել իր առջև դրված խնդիրները»,- հայտնեց նախարարն ու հավելեց, որ «ՊՆ պարտքն է համագործակցել այն անձանց, այն կազմակերպությունների հետ, որոնք երիտասարդներին պատրաստում են բանակ գնալուն, որոնք համախմբում են այն մարդկանց, ովքեր կռվել են ու պայքարել են, որոնք ստեղծվել են պատերազմի դաժանություններից տուժած մեր ազատամարտիկների հարազատների կողմից»:

««Վարդանաք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անվանումն, ինքնին, առանձնահատուկ է, որը ուղղված է ռազմահայրենասիրության զարգացմանը, ինչը չափազանց կարևոր է»,- ընդգծեց նախարարն ու տեղեկացրեց, որ ՊՆ խնդիրն է հասնել այն մակարդակին, որ հայրենասիրությունը լինի յուրաքնաչյուր անձի համար առօրյա հատկանիշ, որի համար ամեն մեկը հպարտություն կապրի:

Ս. Օհանյանը ներկաներին հավաստիացրեց, որ Պաշտպանության նախարարության համագործակցությունը «Վարդանանք» ակումբի հետ շարունակվելու է, և նախարարության ու անձամբ իր խնդիրը կլինի այն, որ այս կազմակերպությունը բարձր մակարդակով կարողանա իրագործել իր առաջ դրված խնդիրները:

06.03.2009, 23:00

Aysor.am

No comments:

Post a Comment