Tuesday, March 31, 2009

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը


«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունն անցկացվելու է «Մոսկվա» կինոթատրոնում Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին: Նշենք, որ մրցանակաբաշխությունն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, կազմակերպիչներն են ՀՀ Թատերական գործիչների միությունը և ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Ինչպես Aysor.am-ին տեղեկացրեց «Արտավազդ» մրցանակաբաշխության համակարգող քարտուղար Մանե Մկրտչյանը, այս տարի մրցանակներ են հանձնվելու 13 անվանակարգերում: Նա նշեց, որ մինչև մարտի 1-ը Հայաստանում գործող թատրոնները Թատերական գործիչների միություն ներկայացրել են հայտեր, որոնցում նշված է եղել, թե տվյալ թատրոնը ի՞նչ անվնակագրում է ցանկանում ներկայացվել:

Մրցանակները հանձնվելու են հետևյալ անվանակարգերում` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար», «Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն երիտասարդ դերասանուհի», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն երիտասարդական ներկայացում»,«Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի», «Լավագույն սցենոգրաֆիա», «Լավագույն պիես», «Լավագույն ռեժիսոր», և «Լավագույն ներկայացում»:

«Առաջին անվանակարգը` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» տրվում է Թատերական գործիչների միության քարտուղարության որոշմամաբ, մնացած 12-ը որոշում է ժյուրին` փակ, գաղտնի քվեարկության արդյունքում, որոնց արդյունքները հայտնի են դառնում մրցանակները հանձնելու օրը` դահլիճում»,- հայտնեց Մ. Մկրտչյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ ժյուրիի կազմում են թատերական ոլորտի գործիչներ Մարգարիտա Յախոտովան, Ալեքսանդր Գրիգորյանը, Ռուբեն Բաբայանը, Սերգեյ Առաքելյանը, Լիլիթ Արզումանյանը, Նարինե Սարգսյանը, Կարինե Խոդիկյանը և Հովհաննես Թեքգերզյանը: Յուրաքնաչյուր անվանակարգում ժյուրիի անդամներից յուրաքնաչյուրը կարող է քվեարկել մինչև երկու մասնակցի կամ աշխատանքի օգտին, որն էլ հաղթող կճանաչվի 5 կամ ավելի ձայներ հավաքելու դեպքում:

Տեղեկացնենք, որ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թ-ին: Սկզբում ունենալով միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար», արդեն 1999 թ-ից տարեցտարի ավելացրել է անվանակարգերի թիվը: Մրցանակաբաշխությունը սկզբում անցկացվել է թատերական գործիչների նեղ շրջանակում և միայն անցյալ տարվանից է սկսել նշվել մեծ շուքով:

25.03.2009, 17:54

Aysor.am

No comments:

Post a Comment