«Ինչքանո՞վ են հավանական տրանսպորտի ուղեվարձի թանկացումները և, եթե արդեն քննարկվում է այդ խնդիրը, Կառավարությունը ի՞նչ քայլեր է նախաձեռնում»,- հարցրեց ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը` անդրադառնալով ԶԼՄ-ների կողմից տրանսպորտի ուղեվարձի թանկացումների մասին հրապարակումներին:
ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը նախ նշեց, որ մամուլում նման հրապարակումները, սովորաբար, բացատրվում էին սպասվելիք գազի գնի թանկացմամբ, և ընդգծեց, որ տրանսպորտի ուղեվարձը սահմանվում է մրցութային պայմաններում:
«Բոլոր տեսակի սակագների փոփոխությունները պետք է իրականացվեն մրցույթը հաղթած կազմակերպությունների համապատասխան դիմումի վրա անցկացվող քննարկումների արդյունքում: Համենայն դեպս, տեղեկացնեմ, որ առայսօր նման դիմումներ և խնդրի քննարկում չի եղել»,- մեկնաբանեց Գ. Սարգսյանը:
Հավանակա՞ն են թանկացումները և Կառավարությունը կարողանալու՞ է վերահսկել ուղեվարձի այն սակագինը, որը կառաջարկվի ուղեգծի սեփականատերերի կողմից: Ռ. Առաքելյանի մյուս հարցադրմանն էլ նախարար Գուրգեն Սարգսյանը պատասխանեց` ասելով, որ ուղեվարձերի հետ կապված կա վերահսկում:
«Նշեմ, որ վերջին ժամանակներս ակտիվացած տոմսերի վաճառքի գործընթացը շատ երթուղիներին բերել է օրինական դաշտ և այդ առումով վերահսկումը բավական թափանցիկ է դարձել»,- պարզաբանեց Գ. Սարգսյանը:
18.03.2009, 20:31
No comments:
Post a Comment