Monday, March 30, 2009

«Իրանը կօժանդակի ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանը»

Հայ-իրանական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի և համագործակցության վրա` սկսած քաղաքական խորհրդակցություններից վերջրացրած առևտրա-տնտեսական համագործակցությունը: Եվ մենք այս հարաբերություններում լուսավոր ապագա ենք տեսնում», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին:

Տեղեկացնենք, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է Իրանի պատվիրակությունը` Իրանի ԱԳ նախարարի գլխավորությամբ: Այսօր առավոտյան երկու երկրների Արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպեցին ՀՀ ԱԳ նախարարությունում:

Մանուչեհր Մոթթաքին նշեց, որ կարևորում է այն հանգամանքը, ըստ որի, երկու երկրների հարաբերությունները «ենթակառուցվածքային են և շեշտը դրված է տրանսպորտի, էներգետիկայի և տարբեր ոլորտների համագործակցության
զարգացումների վրա»:

«Սակայն, հաշվի առնելով մեր երկրների հնարավորությունները, բավարար չենք համարում երկու երկրների համագործակցության այն մակարդակը, որը գոյություն ունի և վստահ ենք, որ այն ավելի կբարձրանա», - ընդգծեց Իրանի արտգործնախարարը:

Նախարարն անդրադարձավ նաև Իրան-Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Նա տեղեկացրեց, որ հանդիպումներ է ունենում նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ և բազմաթիվ հարցերի շարքում քննարկում է նաև Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը:

Մ. Մոթթաքիի խոսքերի համաձայն, Թեհրանում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին ընդունվել է մի հոդված, ըստ որի` «Տնտեսական համագործակցության կազմակերպության տարածքում գոյություն ունեցող հակամարտությունները և խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով»:

«Ես հայտնում եմ Իրանի պատրաստակամությունը` օժանդակելու Հայաստանի և Ադրբեջանի խնդրի լուծմանը: Միևնույն ժամանակ հույս եմ հայտնում, որ կողմերն առանց միջնորդների` ջերմ խորհրդակցություններով կկարողանան հասնել տարածաշրջանում կայունության և անդորրի հաստատմանը», - հայտարարեց Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին:

13.03.2009, 13:47

Aysor.am

No comments:

Post a Comment