Monday, March 30, 2009

ՓԾ ղեկավարը նաև հանրապետական գործադիր մարմնի ղեկավա՞ր

««Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու համար այսօր դրվել է քննարկման ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի մարտի 16-19-ը քառօրյա նիստերի օրակարգում:

Տեղեկացնենք, որ օրինագիծը ԱԺ է ներկայացվել ՀՀ Կառավարության Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կողմից: Այն պատգամավորներին ներկայացրեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը:

Ըստ Մ. Շահգելդյանի` օրենքի փոփոխությունը հիմնականում վերաբերում է Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարին միաժամանակ հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի առաջին տեղակալ նշանակվելու հնարավորություն տալուն:

Նա նաև նշեց, որ սույն օրենքի ընդունմամբ, կբարձրանա Արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի փրկարար ծառայության կառավարման արդյունավետությունը, կակտիվանա համակարգի արդիականացման և բարեփոխումների գործընթացը: Միաժամանակ կապահովվի արտակարգ իրավիճակների ռիսկերի, արտակարգ իրավիճակների առաջացման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման վերաբերյալ տեղեկատվության ստացման, ամփոփման և որոշումների կայացման օպերատիվությունը:

16.03.2009, 19:27

Aysor.am


No comments:

Post a Comment