«Եվրոպայի տնտեսական ֆորումի անցած տարվա սեպտեմբերյան նստաշրջանում, որը տեղի է ունեցել Բրատիսլավում, առաջին անգամ արծարծվել է Հարավային կովկասի կոնֆեդրերացիայի ստեղծման գաղափարը»,- հայտնեց Եվրոպայում հայկական միությունների ֆորումի նախագահ, Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Ըստ Ա. Գրիգորյանի, ֆորումում ներկայացրեցված կոնցեպցիայի Հարավային Կովկասը պետք է փորձի միավորել իր մեջ գտնվող երկրներին և ունենա ներուժ` առանց արտաքին ազդեցությունների, հատկապես առանց Թուրքիայի ազդեցության, ապագա զարգացնել:
«Մեր առաջարկի համաձայն` 6 երկրներ` Հարավային Կովկասի ճանաչված և չճանաչված հանրապետությունները` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան և Աբխազիան, կընդգրկվեն մի ընդհանուր միավորի մեջ, որը կանվանվի Կոնֆեդերացիա և այդ կոնֆեդերացիան ԵՄ տանիքի տակ տնտեսական թռիչք կապրի»,- պարզաբանեց Ա. Գրիգորյանը:
Այս նոր ծրագիրը, Ա. Գրիգորյանի խոսքերի համաձայն, ունի ակնկալիքներ շատ լուրջ գումարներ ուղղելու Հարավային Կովկաս` զարգացում ապահովելու համար, ինչը կընթանա Երևանի և Բրատիսլավի միջնորդությամբ:
Ինչպես հավաստիացնում է Եվրոպայում հայկական միությունների ֆորումի նախագահը, այս գաղափարը քննարկվում է ԵՄ-ի ներկայացուցիչների հետ: Նա տեղեկացրեց նաև, որ խորհրդակցություններ են վարում Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչների հետ, և «այս պետությունների կողմից դրական վերաբերմունք է նկատվում»:
Ա. Գրիգորյանը հույս հայտնեց, որ Ռուսաստանից, Իրանից, նաև Հայստանից ու կազմավորվելիք Կոնֆեդերացիայի անդամ երկրներից դրական վերաբերմունք ստանալու դեպքում, Հարավային Կովկասը կարող է հավակնել 5 տարվա ընթացքում դառնալ ԵՄ ասոցիատիվ անդամ:
«Եվրամիության ասոցիատիվ անդամ նշանակում է թեթևացված վիզային ռեժիմ և հսկա ներդրումային ծրագրեր Հարավային Կովկասում»,- պարզաբանեց Եվրոպայում հայկական միությունների ֆորումի նախագահը և խոստովանեց, որ դա իրենց «վարդագույն երազը». «Հնարավոր է, որ 10 տարի հետո Հայաստանն ու Թուրքիան միասին դառնան ԵՄ անդամ»:
06.03.2009, 18:19
No comments:
Post a Comment