Monday, March 30, 2009

Դպրոցների խորհուրդների աշխատանքը չի բավարարում պատգամավորին

«Ովքե՞ր են այն դպրոցների տնօրենները, որոնք պետք է մի քանի հայուր երեխաների բախտ որոշեն: Ինչպիսի՞ միջոցներ պետք է ձեռնարկենք, որպեսզի մենք դպրոցների ղեկավարումը զերծ պահենք համայնքների քմահաճույքներց»,- հետևյալ հարցադրումներով հանդես եկավ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ՀՀ ԱԺ չորրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի մարտի 16-19-ը քառօրյայի այսօրվա նիստում:

Նշենք, որ Հ. Բիշարյանի մտահոգությունը վերաբերում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին և հանրակրթական խորհուրդների արտոնություններին և լիազորություններին: Նրա խոսքերով, «ստացվում է, որ մեր համար ռազմավարական նշանակություն ունեցող կրթությունը նվիրում ենք խորհրդին, իսկ ու՞մ կողմից է այն կազմված և ովքե՞ր են խորհրդի կազմում, որևէ մեկին չեն հետաքրքրում»: Նա նշեց, որ հետևյալ օրենքով ամրագրվում են խորհրդի լիազորությունները, տրվում են նրանց հնարավորություններ ղեկավարելու և մասնակցելու դպրոցի տնօրենի նշանակմանը և առաջարկեց «վերանայել օրինագծի հոդվածները և խորհրդի անդամներին կարգավիճակ տալ»:

ՀՀ Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը, պատասխանելով հարցադրմանը, նշեց, որ խորհուրդները միշտ չէ, որ կատարում են իրենց բուն գործառույթները, բայց այդ խնդիրները պայմանավորված չեն հենց խոհրդների գոյությամբ:

«Խորհուրդները անշուշտ մինչև հիմա չեն կայացել` որպես այն ինստիտուտ, որ ի սկզբանե ծրագրվում էր, և, անշուշտ, միշտ չէ, որ նրանք կարողանում են ազդել դպրոցում ընթացող գործընթացների վրա: Բայց, եթե մենք խորհուրդ չենք ունենում, ապա ես ակնկալում եմ, որ հաջորդ կամ որևէ նիստի ժամանակ խնդիր է բարձրանալու տնօրենների կողմից դպրոցում տեղի ունեցող գործընթացները միանձնյա ղեկավարելու դեմ և այլն»,- հայտնեց Ս. Սեյրանյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ ԿԳՆ-ն ունի իր մոտեցումները այդ խորհուրդների կազմի հետ կապված, որովհետև «տարօրինակ է, թե ինչպե՞ս պետք է ԿԳՆ-ն` որպես լիազոր մարմին, իր գործառույթներն իրականացնի հանրակրթական համակարգում` որակի ապահովման առումով, եթե խորհդի մեջ ԿԳՆ-ն ունի դիտորդի կարգավիճակ և չունի անդամ»:

«Ինձ համար միանշանակ է, որ խորհուրդը պետք է լիարժեք աշխատի, այլ հարց է, որ մենք պետք է խորհրդի անդամների առաջ դնենք որոշակի պահանջներ, թե ինչ-ինչ պայմանների և չափորոշիչների պարագայում մարդը կարող է դառնալ խորդհրդի անդամ»,- ընդգծեց Ս. Սեյրանյանը և հույս հայտնեց, որ մինչև «Հանրակրթության մասին» նախագծի երկրորդ ընթերցում նշված դրույթները կհստակեցվեն:

18.03.2009, 19:22

Aysor.am

No comments:

Post a Comment