Monday, March 30, 2009

«Ճգնաժամի ազդցությունը և հետագա զարգացումը նկատելի կլինի աշնանը»

«Մեր բախտը բերել է, քանի որ մենք չունենք զարգացած հիպոթեք, ապահովագրական և վարկային համակարգ: Մեզ մոտ ճգնաժամը ֆինանսական չէ, այլ տնտեսական` պայմանավորված դրսից եկող դրամային փոխանացումներով և արտահանումների կրճատումով»,- կարծում է «Սոցիոմետր» կազմակերպության տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով համոզված է, որ «տնտեսական ճգնաժամը համակարգային է. այն մի ոլորտից անցնում է մյուս ոլորտ»:

Ըստ Ա. Ադիբեկյանի, դրամական փոխանացման կրճատումը հանգեցնելու է առևտրի և սպասարկման ոլորտի անկմանը, նվազելու են գյուղմթերքի գնումները, լուրջ խնդիրների առջև կկանգնեն 150 հազար հաշմանդամները, քանի որ կլինի նաև դեղորայքի թանկացում: Նրա խոսքերով, ճգնաժամի հարվածը «գյուղը կզգա տարվա վերջին, մյուս տարվա գարնանը, երբ աշնանացանի, գարնանացանի համար չունենա միջոցներ, իսկ մենք կզգանք աշնանը, երբ ստացվի, որ մենք նախկին ճարպերն ենք հալում այսօր»:

«Կառավարությունը և բնակչությունը տարբեր լեզուներով են խոսում և նույն հասկացությունների տակ տարբեր բաներ են ընկալվում»,- համոզված է Ա. Ադիբեկյանը և, որպես ապացույց, ներկայացնում իրենց կատարած սոցիոլոգիական հարցումների արդյունքները, ըստ որոնց, բնակչության և պետության կողմից սահմանված եկամտային շեմերը տարբերվում են իրարից:

«Ես խիստ կասկածում եմ, որ դրամը կգտնի իր իրական փոխհարաբերությունը արտարժույթի նկատմամբ, դարձյալ կլինի արհեստական մակարդակի վրա պահպանված դրամ»,- կարծում է Ա. Ադիբեկյանը և ընդգծում, որ հետագա զարգացումներն ակնհայտ կլինեն միայն աշնանը:

06.03.2009, 22:48

Aysor.am

No comments:

Post a Comment