Monday, March 30, 2009

Հեքիաթների արդի մեկնաբանություններ Հ. Թումանյանի թանգարանում

Հովհաննես Թումանյանի 140-ամյակի կապակցությամբ Հ.Թումանյանի թանգարանում այսօր և վաղը կանցկացվեն գիտաժողովներ, որոնց ընթացքում ներկայացվելու են հայկական, ինչպես նաև համաշխարհային տարբեր ժողովուրդների հեքիաթների արդի մեկանաբանությունները և պատմաբանությունը:

Գիտաժողովները կազմակերպցել են Հ.Թումանյանի տուն-թանգարանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Ռուս-հայկական համալսարանի լեզվի տեսչության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնը: Գիտաժողովներին հաջորդելու է հեքիաթասացության փառատոնը:

Այս մասին Aysor-ին տեղեկացրեց Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, ով տեղեկացրեց նաև, որ հեքիաթի արդի մեկնաբանությունների գիտաժողովները կրում են «Հնօրյա զրույցներ և հրաշապատում» խորագիրը:

Փառատոնի ընթացքում հայաստանցիներին, ինչպես նաև Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Բելգիայից ժամանած հյուրերի և ուսանողների համար կպատմվեն հայկական հեքիաթներ` հայերենով և ֆրանսերենով:

Ն. Թուխիկյանը հիշեցրեց, որ անցած տարի առաջին անգամ Հայաստանում անցկացվեց «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության փառատոնը, որի վերջում մրցանակաբաշխություն տեղի ունեցավ:

«Հենց այս փառատոնի հաղթողները` 20-ին, 21-ին և 25-ին կդիմավորեն Ֆրանսիայի, Շվեյցարիայի և Բելգիայի հյուրերին և Մշո, Ուրմիայի, Տավուշի բարբառով հեքիաթներ կպատմեն, որից հետո ֆրանսերեն ուսանողները փոքր հեքիաթներ կպատմեն ֆրանսերենով: Այնուհետև հյուրերը կցուցադրեն հեքիաթ-ներկայացումներ», - մանրամասնեց Ն. Թուխիկյանը և նշեց, որ միջոցառումները նվիրված են նաև ֆրանկոֆոնիայի օրերին:

Թումանյանի թանգարանի տնօրենի խոսքերի համաձյան, գիտաժողովը հիմք է հանդիասանալու` թանգարանում «Ֆաբուլա Արմենիկա» հեքիաթագիտության գիտահետազոտական կենտրոն հիմնելու համար:

«Կենտրոնը ևս նվիրվելու է Թումանյանին` իբրև մեծագույն հեքիաթագրի», - ընդգծեց Ն. Թուխիկյանը:

Ստորև ներկայացնում ենք գիտաժողովների ժամանակացույցը`

Այսօր`
13:00-ին - «Արդի հեքիաթագրության խնդիրները» գիտական կոնֆերանս,

Վաղը`
11:00-ին - Երեք ֆրանսիացիներ կպատմեն հայկական հեքիաթներ,
12:00-ին - Հեքիաթասաց Շնորհիկ Շահինյան ելույթի խոսքը,
12:15-ին – Հայ ուսանող-հեքիաթասացները կպատմեն հեքիաթներ,
13:00-ին - Գիտական կոնֆերանս:

19.03.2009, 13:38

Aysor.am

No comments:

Post a Comment