Այսօր` ՀՀ վարչապետ, հայկական բանակի հիմնադիր Վազգեն Սարգսյանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը և գերատեսչությունների ղեկավարներ հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետին` ծաղիկներ դնելով նրա շիրիմին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Վազգեն Սարգսյանի 50-ամյակին նվիրված միջոցառումները կազմակերպելու և իրականացնելու համար` իր գլխավորությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Վարչապետը նշեց նաև, որ ՀՀ-ում և ԼՂՀ-ում իրականացվելիք միջոցառումների և հուշ երեկոների կազմակերպման գործում մասնակցություն են ունեցել ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Կրթության և գիտության նախարարությունը, Մշակույթի նախարարությունը, Գրողների միությունը և մի շարք հասարակական կազմակերպություններ:
«Այս պահը կրկին բերում է այն եզրահանգման, որ մենք հիշում ենք վարչապետի անցած կյանքը: Մենք հիշում ենք մի մարդու, ով մեր նորօրյա պատմության մեջ ականավոր քաղաքական և ռազմական գործիչ է և պարզապես զինվորական կառույցի ղեկավար, ով` մյուս իր զինակիցների հետ, կերտել է մեր հաղթանակը և այսօրվա խաղաղ անդորրը մեր ժողովրդի համար», - հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը:
Նախարարը նշեց, որ «Վ. Սարգսյանի հետ առնչվելու ժամանակ, իրենք միշտ զգացել են հոգատարություն և մի կարողություն, որով շատ կարճ ժամանակում ստեղծվել է մթնոլորտ, տրամադրություն` իրենց կառույցի առջև դրված խնդիրները պատշաճ ձևով իրականացնելու համար»:
05.03.2009, 12:35
No comments:
Post a Comment