Monday, March 30, 2009

«Կենդանի երգելը պետք է օրինաչափություն լիներ»

«Ես զարմանում եմ այս աղմուկի համար: Բա պիտի երգենք. եթե մեզ իրավունք ենք վերապահում համարել մեզ աստղեր, պիտի երգել կարողանանք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը` արձագանքելով ՀՀ Մշակույթի նախարարության վերջերս ընդունած որոշմանը:

Հիշեցնենք, որ որոշման համաձայն` պետական համերգների և միջոցառումների անցկացման նպատակով դահլիճների պետական համերգների և միջոցառումների անցկացման նպատակով դահլիճների վարձակալության (օգտագործման) պայմանագրերում պարտադիր կարգով սահմանվում են միայն կենդանի երգեցողության (фонограмма-) ապահովման վարձակալի (օգտագործողի) պարտավորություն` բացառելով որևէ ձայնագրվածքի (фонограмма+) գործածումը:

Շուշան Պետրոսյանի կարծիքով, նման որոշում պետք է ընդունվեր ավելի վաղ և այն պետք է օրինաչափ լիներ` չնայած, որ երգչուհին որոշման ընդունումը չի համարում ժամանակավրեպ, քանի որ «ընդունվեց ճիշտ ժամանակին` երբ աստղերը վարար գետի նման թափվում էին մեր գլխին»:

«Որոշումից հետո «դաշտը կմաղվի», - կարծում է երգչուհին` ընդգծելով, որ որոշումը չի ընդունվել, որպեսզի «երգիչները դադարեն երգել, այլ` որ ճիշտ աշխատեն և ավելի բարձր մակարդակների հասնեն»:

Ասուլիսին ներկա երգչուհի Անի Թովմասյանը (Շպռոտը) դրական և ողջունելի է համարում որոշումը և համոզված է, որ երգիչների համար այն «ավելի շահագրգռող և ավելի պատասխանատու լինելու» հանգամանք կհանդիսանա:

Ինչ վերաբերում է կենդանի հնչողությամբ համերգների տոմսի արժեքին` ապա երգչուհիների կարծիքով այն «չպետք է բարձրանա և այդ մասին խոսելն անգամ ավելորդ է»:


14.03.2009, 14:22

Aysor.am

No comments:

Post a Comment