«Առաջինը, մենք հնարավորություն ունեցանք լսելու և’ քննադատություն, և’ առաջարկություններ, որոնք կարևոր են մեզ համար, քանի որ մենք պարտավոր ենք իմանալ ինչպիսի՞ տրամադրություններ կան քաղաքական կուսակցությունների ներսում, ինչպիսի՞ պատկերացումներ կան, թե այն դժվարությունները, որոնք առկա են, ինչպես կարող ենք հաղթահարել ` այդ թվում համատեղ ջանքերով: Երկրորդ, սա յուրօրինակ ֆորմատ է, որը հնարավորություն է տալիս 40-ից ավելի կուսակցությունների լսել նաև միմյանց, հասկանալ, թե ինչպիսի՞ տեսակետներ ընդհարապես գոյություն ունեն, ինչպիսի՞ գնահատականներ` ստեղծված իրավիճակի պատճառների և ելքերի առումով` ինչպե՞ս դուրս գալ: Այդ տեսակետից նման ֆորմատով հադիպումը չափազանց կարևոր է և խիստ օգտակար»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` գնահատելով ՀՀ նախագահի և Հայաստանի քաղաքական կուսակցությունների ղեկավարների հանդիպման արդյունավետությունը:
Վարչապետը տեղեկացրեց, որ «բոլոր կուսակցությունների ղեկավարները արտահայտվել են` տալով և’ գնահատակններ, և’ առաջարկություններ»: Նա նշեց, որ առաջարկությունները «մանրակրկիտ արձանագրվել են, եղել են նաև գրավոր առաջարկություններ, ինչպես նաև` խոստացվել են ապագայում գրավոր ներկայացնեն իրենց առաջարակությունները»:
«Եղան հետաքրքիր և արժեքավոր առաջարկություններ, որոնց միանգամից արձագանքելը, երևի թե, ճիշտ չի լինի, քանի որ մենք պետք է ուսումնասիրենք այդ առաջարկությունները, ու պարզենք, թե ինչպիսի՞ հետևանքներ կունենան, ի՞նչ հարկային, բյուջետային ծախսեր են ենթադրում և ի՞նչ արդյունքներ կստանանք: Բայց, որ արժեքավոր դիտարկումներ կային, միանշանակ է»,- հայտնեց վարչապետը:
«Բազմաթիվ հետաքրքրքական գնահատակններ կան, բայց ամենակարևորը նրանում է կայանում, որ, չնայած կուսակցությունները գաղափարախոսական տարբեր ուղղվածություն ունեին, բոլորը անկեղծ էին, մտահոգ էին իրենց առաջարկություններում, շահագրգիրռ էին օժանդակելու, օգնելու, որպեսզի պետությունը կարողանա այս փորձություններից հաղթանակած դուրս գա»,- ընդգծեց վարչապետ Տ. Սարգսյանը:
Տ. Սարգսյանը հայտնեց, որ ճգնաժամի դեմ պայքարելու համար, անհրաժեշտ է ուժեղացնել պետության դիմադրողականությունը, ինչին կնպաստեն ենթակառուցվածքների ուժեղացումը, փոքր և միջին բիզնեսին էապես օժանդակելը, օժանդակնություն տրամադրելն այն ձեռնարկություններին, որոնք ունեն ժամանակավոր դժվարություններ:
Անդրադառնալով հնչած քննադատություններին` Տ. Սարգսյանը հայտնեց, որ «դրանք շատ էին, բայց կոնստրուկտիվ էին, չէին կրում անձնական բնույթ, վիրավորական երանգներ իրենց մեջ չէին պարունակում, դրա համար օգտակար էին»:
20.03.2009, 20:25
No comments:
Post a Comment