Monday, June 1, 2009

«Եվրոպական չափանիշներին համապատասխան»














«Ընտրությունների ընդհանուր կազմակերպվածությունը կատարվեց եվրոպական չափանիշներին համապատասխան», - հայտարարեց Եվրախորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության ղեկավար Նիգել Մերմագենը:

Հրապարակելով կոնգրեսի կողմից պատրաստված «Եվրախորհրդի կոնգրեսի դիտորդական առաքելությունը ողջունում է Երևանի քաղաքապետի առաջին ընտրությունները» վերնագրով հաղորդագրությունը` Ն. Մերմագենը նշեց. «Ընտրություններն ընթացան բավարար, բայց որոշակի բացթողումներով»:

Ն. Մերմագենի խոսքերի համաձայն` Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ սա կոնգրեսի «առաջին տպավորթյունն է»: Նա նաև գոհունակություն հայտնեց այն մասին, որ Հայաստանն «իր սեփական միջոցներով է նպաստում տեղական ժողովրդավարության ներդրմանը»:

«Այս իմաստով դիտորդական առաքելությունը նշեց զգալի առաջընթաց` համեմատած ընտրությունների հետ, որոնք տեղի ունեցած Երևանում 2008 թ-ի սեպտեմբերին», - հայտնեց Ն. Մերմագենը և հավելեց. «Հայաստանում քաղաքական դերակատարները պետք է փոխեն իրենց վերաբերմունքը և վարքը, որպեսզի ընտրությունների գործնական ընթացքը, ինչպես նաև երկրի ժողովրդավարական մշակույթը կարողանա ավելի բարելավվել առաջիկայում»:

Ըստ Ն. Մերմագենի` ժողովրադավարությունը չի կարող սահմանափակվել միայն ընտրական գործընթացով, այլև պետք է լինի ընտրություններին և դրա ընթացակարգին վերաբերող մշակույթ:

«Ընտրությունները պետք է լինեն պարզ, մաքուր և թափանցիկ` նույնիսկ ընտրական տեղամասից դուրս», - ընդգծեց Ն. Մերմագենը:

01.06.2009, 14:13

Aysor.am

No comments:

Post a Comment