Wednesday, June 17, 2009

Երևանի բնակելի տների կարգավիճակի մասին օրինագիծ

ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վաչե Տերտերյանը ԱԺ պատգամավորներին ներկայացրեց ««Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Վ. Տերտերյանը նշեց, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այդ օրենքի կարգավորման առարկա հանդիսացող ծրագրի շարունակականության ապահովման, ինչպես նաև` օրենքով սահմանված կարգով` որպես սեփական գույք, նաև համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հատկացման (մինչ այժմ նման հողամասերի հատկացումը օրենքով կարգավորված չէ) անհրաժեշտության հանգամանքներով:

«Օրենքի նախագիծն ակտիվ քննարկել ենք մեր համապատասխան հանձնաժողովում, և բոլոր առաջարկությունները հաշվի են առնվել»,- ընդգծեց Վ. Տերտերյանը:

Վ. Տերտերյանը հայտնեց նաև, որ օրենքի նախագիծը ներկայացվել է մինչ Երևանի մասին օրենքի ընդունումը, այդ պատճառով հետագա փոփոխությունների ժամանակ տեխնիկական փոփոխություններ տեղի կունենան և նախագծում Երևանը կգրվի` որպես համայնք:

Բացի այդ, Վ. Տերտերյանը նշեց, որ օրինագիծը կարող է նախադեպ հանդիսանալ Հայաստանի մյուս խոշոր քաղաքներում ևս կիրառելու համար:

09.06.2009, 17:45

Aysor.am

No comments:

Post a Comment