Այսօր ԱԺ-ում շարունակվեց երեկ սկսված «ՀՀ 2008 թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման մասին հարցի քննարկումը:
Հիշեցնենք, որ ՀՀ 2008 թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների կողմից:
Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը քննադատության ենթարկվեց որոշ պատգամավորների կողմից: Մասնավորապես ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ իր համար առաջնային խնդիր է բյուջեի մուտքերի ապահովումը, քանի որ «ծախսեր, որքան էլ ուզենանք կարող ենք անել»:
«Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 17 տոկոս, ինչը շատ քիչ է: Մինչդեռ փորձագիտական տվյալներով հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, առանց ստվերը հարկային դաշտ բերելու, կարելի է ապահովել 21,4 տոկոս»,- բացատրեց Ա. Մարտիրոսյանը:
Ա. Մարտիրոսյանի կարծիքով` վարչարարությունը վատ է կատարվել: Նա մանրամասն ներկայացրեց բյուջեի կատարողականի բացերը` նշելով բոլոր թվաբանական տվյալները:
«Ժառանգություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Ստյոպա Սաֆարյանն էլ հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու պետբյուջեի կատարողականին:
Քննարկման ավարտից հետո «ՀՀ 2008 թ-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ որոշման մասին հարցը դրվեց քվեարկության: Այն ընդունվեց` ստանալով 87 կողմ և 3 դեմ ձայներ:
09.06.2009, 15:15
No comments:
Post a Comment