Wednesday, June 3, 2009

ՆԱՄ-ը կներկայացնի ֆիլմերի պրեմիերաների շարք

Այս ամսվանից յուրաքանչյուր շաբաթ օր Նարեկացի արվեստի միությունը ներկայացնելու է ֆիլմերի պրեմիերաներ: Այս մասին Aysor-ին տեղեկացրեց Նարեկացի արվեստի միության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Նաիրա Հայրապետյանը:

Տեղեկացնենք, որ այս հունիսի 6-ից հուլիսի 4-ը հանդիսատեսի դատին է ներկայացվելու «Հրաժեշտ զենքին. Բելֆաստից մինչև Բալկաններ» ֆիլմաշարը: Ֆիլմաշարը ստեղծվել է «Հակամարտությունների աշխարհ» նախագծի շրջանակներում, հայ և ադրբեջանցի լրագրողների և ռեժիսորների համագործակցությամբ և ներկայացնում է եվրոպական տարբեր էթնիկ տարածքային հակամարտություններ:

Ստորև ձեզ ենք ներկայացնում ցուցադրվելիք ֆիլմերի ցանկը`

1. Հունիսի 6-ին, Կիպրոս. «Անբաժանելի կղզի», հեղինակ` Արա Շիրինյան,
2. Հունիսի 13-ին, Բոսնիա. «Ցավի և հույսի միջև», հեղինակ` Լևոն Քալանթար,
3. Հունիսի 20-ին, Բասկերի երկիր. «Սովորական ուտոպիա», հեղինակ` Տիգրան Պասկևիչյան,
4. Հունիսի 27-ին, Ալանդյան կղզիներ. «Հաջողության կղզիներ», հեղինակ` Արտյոմ Երկանյան,
5. Հուլիսի 4-ին, Հյուսիսային Իռլանդիա, «Վստահության եզրին», հեղինակ` Լևոն Քալանթար,

Նշենք նաև, որ ֆիլմերը ՆԱՄ-ին տրամադրում է «Ինտերնյուզ» կազմակերպությունը: Դրանք ցուցադրվելու են երեկոյան ժամը 18:00-ին:

03.06.2009, 18:32

Aysor.am


No comments:

Post a Comment