Tuesday, June 16, 2009

ՀԱԿ-ի ոչ ճիշտ հաշվարիկի արդյունքը














«Քանակական ցուցանիշներից որակական դաշտ են մտնում ընտրակեղծիքների գործընթացները»,- հայտարարեց ԱԺ-ում «Ժառանգություն» խմբագկցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ` հետընտրական վերլուծություններ անելով:

Ա. Մարտիրոսյանի կարծիքով, «ձևավորվել է վերահսկելի ընտրազանգված, որը խելոք կատարում է այն հրահանգները, որոնք տալիս են իշխանական դաշտի ներկայացուցիչները»: Նա նշեց նաև, որ ընտրակեղծիքներն «այնքան արմատավորված են, որ երկար տարիներ կպահանջվեն դրանք վերացնելու համար»:

«Այնուամենայնիվ կա էլեկտորատի մեծ զանգված, որը, չընտրելով իշխանություններին և չընտրելով Լևոն Տեր-Պետրոսյանին, ընտրություններին կգնար և կմասնակցեր և կքվերակեր իր նախընտրած թեկնածուի օգտին, ինչը կարևոր է հաշվի առնել հետագա ընտրական և քաղաքական գործընթացներում»,- հայտնեց Ա. Մարտիրոսյանը:

Ըստ Ա. Մարտիրոսյանի, ցանկացած ընտրություն հնարավոր է հաղթել, եթե ընտրացուցակը և նախընտրական քարոզարշավը կազմված լինի «լրջագույն փաստարկների և օբյեկտիվ գնահատականների հիման վրա»: Այս առումով, «Ժառանգութուն» խմբակցության ղեկավարի կարծիքով, այն հանգամանքը, որ մայրաքաղաքի ընդդիմադիր զանգվածի «գերակշիռ մասը չգնաց ընտրության` ՀԱԿ-ի ոչ ճիշտ հաշվարիկի արդյունքն էր»:

«Ժառանգություն» կուսակցության` Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելը Ա. Մարտիրոսյանը բացատրեց «ստեղծված իրավիճակով»: Նա նշեց, որ նախընտրական ժամանակահատվածում ընդդիմադիր մամուլը «մեկ շաբաթ շարունակ հայհոյանքներ տպագրեց «Ժառանգության» հասցեին»:

«Մենք առանձին ցուցակով չգնացինք, քանի որ չէինք տեսնում տոլերանդ վերաբերմունք, որը թույլ կտար, որ երկրորդ ընդդիմադիր ուժը գործի, ինչը կուժեղացներ ընդդիմադիր դաշտը»,- պարզաբանեց Ա. Մարտիրոսյանը:

Ամփոփելով խոսքը` Ա. Մարտիրոսյանը նշեց, որ «ընդդիմադիր ուժերը ոչ թե պետք է պայքարեն միմյանց դեմ, այլ իշխանությունների դեմ»:

05.06.2009, 18:18

Aysor.am

No comments:

Post a Comment