ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօրվա ԱԺ նիստում հանդես եկավ առաջարկ-հայտարարությամբ: Նա պատգամավորներին հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանի նախագահը իրեն կից ստեղծել է հանձնաժողով, որը զբաղվում է պատմական նենգափոխումների ուսումնասիրությամբ և դրանց բացասական ազդեցության չեզոքացմամբ:
«Այսօր Հայաստանում, երբ շատ հաճախ թուրքական նենգափոխումները բերում են նրան, որ լրջորեն սկսվում է քննարկվել հայ-թուրքական պատմական հանձնաժողով ստեղծելու հարցը, ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է նմանօրինակ հանձնաժողով ստեղծել»,- հայտարարեց Վ. Հովհաննիսյանը:
Ըստ Վ. Հովհաննիսյանի` հանձնաժողովը կարելի է ստեղծել կա´մ հանրային խորհրդին, կա´մ ԱԺ-ին, կա´մ Կառավարությանը կից: Նա նշեց, որ նմանօրինակ հանձնաժողովի ստեղծումը հնարավորություն կտա, որպեսզի «պատմական նենգափոխումները կարողանանք չեզոքացնել ժամանակին տարբեր միջազգային ատյաններում, ինչպես նաև` մեր պետականության մեջ»:
09.06.2009, 18:05
No comments:
Post a Comment