Tuesday, June 16, 2009

Նորից Վ. Խաչատրյան. դեժավյու՞














Այսօր ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը դարձյալ հրավիրված էր ասուլիսի: Ասուլիսի սկզբում նա հայտնեց, որ երեկ մեկ այլ վայրում իր ասուլիս տալը «կանխամտածված չի եղել», խոստացավ նորություններ ներկայացնել, բայ գրեթե կրկնեց այն, ինչ ասել էր երեկ:

Վ. Խաչատրյանի ներկայացրած թեման դարձյալ առնչվում էր Երևանի 7-րդ և 8-րդ ընտրատարածքների հանձնաժողովներին` վերահաշվարկ կատարելու և ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ բողոք-դիմումներ ներկայացնելուն:

«Մենք կսպասենք վերահաշվարկի ավարտին և համապատասխան գործողություններ կանենք` կդիմենք դատախազություն, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, եթե անհրաժեշտ է` նաև դատարան», - հայտնեց Վ. Խաչատրյանը:

Վ. Խաչատրյանը նշեց նաև, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Երևանի քաղաքացիները «հասկացել են, թե սա ինչ ընտրություններ էին, և ընտրություններին շատ ակտիվ էին մասնակցում»: Միևնույն ժամանակ նա ասաց, որ «իրենց համակիրներից շատերը չեն կարողացել մասնակցել ընտրություններին, քանի որ նրանց խոչընդոտել են` ահաբեկելով»:

«100 տոկոսանոց ցուցակների միջոցով իշխանությունները կարողացան ճշտել իրենց ձայն տվողների քանակությունը և այն մարդկանց քանակությունն ու կոնկրետ տեղը, ովքեր իրենց ձայն չեն տա: Եվ ամեն ինչ արեցին, որ այդ մարդիկ քվեարկության չգան», - բացատրեց Վ. Խաչատրյանը:

«Ընտրությունների արդյունքները բողոքարկելու և իշխանափոխություն կատարելու» համար, Վ. Խաչատրյանի խոսքերով, իրենց համար «ընդունելի են պայքարի բոլոր միջոցները` սկսած փողոցային պայքարից` հանրահավաքներ, իշխանությունների հրաժարականի պահանջներ … Ամեն ինչ, ինչը տեղավորվում է խաղաղ պայմաններում իշխանափոխություն իրականացնելու մեջ»:

04.06.2009, 13:37

Aysor.am

No comments:

Post a Comment