«Երբ փառատոնն ունի և’ կշիռ, և’ վարկանիշ աշխարհում, ապա կարողանում է իր ցանկացած գործիչներին հրավեր անել»,- հայտարարեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
Ս. Հարությունյանը հայտնեց, որ «Ոսկե Ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից է Յեժի Սկոլիմովսկին, ում մասին կինոհասարակությունը վերջին ժամանակներում հաճախ է պատիվ ունենում լսել: Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ռեժիսորի վերջին` նախորդ տարի նկարահանած «4 գիշեր Աննայի հետ» ֆիլմը:
Պատվավոր հյուրերի թվում է նաև ֆրանսիահայ պրոդյուսեր Ալան Թերզյանը, ով առաջին անգամ է լինելու Հայաստանում: Ա. Թերզյանի «Մերձավոր շրջապատը» ֆիլմն է, որ ազդարարելու է կինոփառատոնի բացումը:
Հայ հանդիսատեսը կդիտի նրա 2 ֆիլմերը: Հուլիսի 14-ին «Ֆրանսիական օրը» կբացվի ռեժիսորի նկարահանած «Ծրագրերի փոփոխում» ֆիլմով:
Պատվավոր հյուրերի թվում են նաև ամերիկացի անկախ ռեժիսոր Ռոբ Նիլսոնը, ով հիմք է դրել թվային կինոյին, լեհ Յեժի Սկոլիմովսկին, ամերիկահայ Տատյանա Նազարյանը, ռուս Սերգեյ Սոլովյովը, Ռոման Բալայանն ու Տատյանա Դրուբիչը:
Ս. Հարությունյանը նշեց, որ պատվավոր հյուրերի ֆիլմերը ցուցադրելուց զատ, կինովարպետները անցկացնելու են վարպետության դասեր:
19.06.2009, 19:52
No comments:
Post a Comment