Wednesday, June 17, 2009

Մեկնարկում է «Ժանգոտ դդում» կինոփառատոնը












Այսօր տեղի է ունենալու «Ժանգոտ դդում» այլընտրանքային կինոփառատոնի բացումը: Այն կմեկնարկի երաժշտական ներկայացումով և կտևվի մինչև հունիսի 13-ը:

Հիշեցնենք, որ կինոփառատոնի նախաձեռնությունը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կինո-ֆոտո դպրոցինն է: Դեռևս մարտից կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարություն էին տարածել` փառատոնին մասնակցելու վերաբերյալ: Ինչպես Aysor-ին տեղեկացրել էր կինոդպրոցի տնօրեն Սոնա Աբգարյանը, հայտեր ներկայացնողները, ֆիլմերը պետք է ներկայացնեն AVI, DVD ձևաչափերով, որոնք կարող են նկարահանված լինել բջջային հեռախոսի տեսձայնագրիչով կամ ֆոտոխցիկով` ցանկացած ժանրում, թեմայով և տևողությամբ:

Տեղեկացնենք նաև, որ փառատոնի մասնակիցների աշխատանքները գնահատելու է ժյուրին: Ժյուրիի կազմում ներկայացված են արվեստագետներ Կարինե Մացակյանը, Գրիգոր Խաչատրյանը, Սոնա Աբգարյանը, Վահրամ Աղասյանը, Արման Գրիգորյանը, Գագիկ Չարչյանը, Սուսաննա Ամուջանյանը, Նազարեթ Կարոյանը, Եվա Խաչատրյանը, ռեժիսորներ Գագիկ Ղազարեն և Միկա Վաթինյանը։

Փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 35 հոգի: Նրանց աշխատանքները ցուցադրվելու են այսօր և վաղը:

Նշենք նաև, որ փառատոնի շրջանակներում նախատեսված է անցկացնել վարպետության դաս ուսանողների համար` ռեժիսոր Գագիկ Ղազարեի գլխավորությամբ: Մրցանակաբաշխության արարողությունից հետո կազմակերպվելու է պարային երեկույթ` դիսկոտեկ:

10.06.2009, 17:32

Aysor.am

No comments:

Post a Comment