Tuesday, June 30, 2009

ԱԺ-ն ընդունեց համաներման մասին որոշում

ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստում ընդունեց ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա կազմված «Համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշումն ընդունելու մասին հարցը: ԱԺ 98 պատգամավորներ կողմ քվեարկեցին որոշմանը, 1 պատգամավոր` դեմ, 3 պատգամավոր` ձեռնպահ:

Տեղեկացնենք, որ համաներման մասին հարցի քննարկումից հետո ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ով ԱԺ-ում ներկայացնում էր նախագիծը, 30 րոպե ժամանակ խնդրեց պատգամավորների առաջարկներն ընդունելու և նախագծի լրամշակված տարբերակը քվեարկության ներկայացնելու համար:

Գ. Դանիելյանը մանրամասն ներկայացրեց այն փոփոխություններն ու լրացումները, որոնք քննարկման ընթացքում առաջարկվել էին ԱԺ պատգամավորների կողմից: Հենց փոփոխված տարբերակն էլ դրվեց քվեարկության և ընդունվեց:

19.06.2009, 18:00

Aysor.am

No comments:

Post a Comment