ԱԺ քառօրյա նստաշրջանի այսօրվա նիստում դարձյալ հետաձգվեց ««Հարկերի մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթի քվեարկությունը:
ՀՀ Կառավարության ներկայացուցիչը` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարեյանը, ԱԺ պատգամավորներին հայտնեց քվերակության հետաձգման մասին: Նա նշեց, որ օրինագծի քվեարկությունը հետաձգվում է մինչև 15 օրով:
Հիշեցնենք, որ այս օրինագծերի փաթեթը ԱԺ ներկայացվել է ՀՀ Կառավարության կողմից, որի քննարկումները սկսվել են դեռ նախորդ քառօրյա նստաշրջանից: Երեկ օրինագծի քվեարկությունը հետաձգվեց, քանի որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց օրինագիծը քննարկել ԱԺ խմբակցությունների ղեկավարների և Կոռավարության ներկայացուցիչների հետ:
10.06.2009, 14:00
No comments:
Post a Comment