Wednesday, June 17, 2009

Գ. Ծառուկյանը չի մասնակցելու հարկային փաթեթի քննարկումներին














Գ. Ծառուկյանը ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նաև ԱԺ-ում քննարկվող ««Հարկերի մասին» ՀՀ օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին: Նա նշեց, որ ինքն անձամբ խոշոր ձեռնարկատեր է, այդ պատճառով էլ «չի մասնակցելու քննարկումներին»:

«Ես տարեկան ունեմ 35-40 մլն դոլարի մաքուր շահույթ, այդ պատճառով էլ չեմ մասնակցելու քննարկումներին: Ես ասել եմ իմ կուսակիցներին, որ իրենք ազատ են իրենց որոշումներում», - բացատրեց Գ. Ծառուկյանը:

Գ. Ծառուկյանի խոսքերով` ինքը մասնակցություն կունենար քնննարկումներին, եթե նախագիծը վերաբերեր փոքր ու միջին բիզնեսին: Այդ դեպքում, ըստ նրա, իրենք «դեմ կքվեարկեին, ինչպես նախորդ անգամ, քանի որ փոքր և միջին բիզնեսին պետք է հնարավորություն տրվի զարգանալու»:

Գ. Ծառուկյանը տեղեկացրեց նաև, որ իրենք արձագանքել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կոչին` համաներման վերաբերյալ կուսակցությունների կողմից դիմումեր ներկայացնելուն, և հայտնեց, որ ԲՀԿ-ն արդեն համապատասխան դիմում ներկայացրել է:

09.06.2009, 13:21

Aysor.am

No comments:

Post a Comment