ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Հայ Հեղափոխական դաշնակցություն խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահի տեղակալ Հրայր Կարապետյանը:
«Նախորդ ԱԺ նստաշրջանում ես եղել եմ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, խորհրդարանը ներկայացրել եմ ՀԱՊԿ-ի նիստերում, մասնակցել եմ ՆԱՏՕ-ի կազմակերպած սեմինարներին ու միջոցառումներին և լավ եմ տիրապետում այս գործին», - ներկայացավ Հրայր Կարապետյանը` թվելով իր զբաղեցրած մի քանի պաշտոնները:
Հ. Կարապետյանը նշեց նաև, որ համագործակցել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի հետ և մի քանի օրենքների հեղինակ է:
«Ես կշարունակեմ այն ավանդույթը, որը ձևավորվել է բարձր պրոֆեսիոնալիզմ դրսևորած ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահների կողմից»,- հայտնեց Հ. Կարապետյանը` խոստանալով «աշխատանքները կազմակերպել այնպես, ինչպես պահանջում է Սահմանադրությունը»:
08.06.2009, 21:51
No comments:
Post a Comment