«Սա առաջին ծառայությունն է, որը բաժանորդներին թույլ կտա վճարումներ կատարել ինչպես շարժական հեռախոսների, այնպես էլ ֆիքսված հեռախոսների համար: Ցանկացած տեղում մեր բաժանորդները կարող են գնել ունիվերսալ վճարման քարտ, որի միջոցով էլ կարող են կատարել վճարումը»,- հայտարարեց «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն` ներկայացնելով ընկերության նոր` «Ունիվերսալ վճարում» ծառայությունը:
Ի. Կլիմկոյի խոսքերով, այս ծառայությունն առաջին հերթին ուղղված է բաժանորդների հարմարավետության ապահովմանը: «Ունիվերսալ վճարում» ծառայության շնորհիվ, այլևս կարիք չկա այցելել «Beeline»-ի վճարման գրասենյակներ:
Տեղեկացնենք, որ վճարման քարտերը` 1000, 2000, 5000, 10000 և 20000 արժողությամբ, վաճառվում են «Beeline»-ի վաճառքի կամ սպասարկաման գրասենյակներում, խանութներում, կրպակներում և այլուր:
«Այս ծառայությունը թույլ է տալիս նաև գումարի փոխանցում կատարել ինչպես մի բջջային հեռախոսից մյուսին, այնպես էլ բջջային հեռախոսից ֆիքսված հեռախոսին և հակառակը»,- տեղեկացրեց Ի. Կլիմկոն:
Ընկերության տնօրենը հայտնեց նաև, որ բաժանորդների հարմարավետությունն ապահովելու համար` «ԱրմենՏել»-ը պարբերաբար հանդես կգա նորամուծություններով: Նրա խոսքերով, այս ծառայությունը դրանցից մեկն է:
04.06.2009, 16:43
No comments:
Post a Comment