ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի կարծիքով` ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցում «թացը չորի հետ է խառնված»: Այս մասին պատգամավորը լրագրողներին հայտնեց ճեմազրույցի ժամանակ:
«Կան կետեր, որոնք վեճի առարկա չեն, մեզ էլ բոլորիս հայտնի է, որ 2008 թ-ի նախագահական ընտրությունները ոչ ամենալավ կերպով անցան: Փոխադարձ անհանդուրժողականությունը բերեց բախումների, բախումներում եղան զոհեր և առաջացավ քաղաքական ճգնաժամ», - մանրամասնեց Վ. Հովհաննիսյանը:
Ըստ խմբակցության ղեկավարի` վիճելի է այն դրույթը, թե քաղաքական ճգնաժամը մինչ օրս հաղթահարված չէ: Սա Վ. Հովհաննիսյանը «չափազանցություն» համարեց:
Նա նաև նշեց, որ մյուս կողմից այս ընտրությունների «տհաճ և անընդունելի հետևանքները մինչ հիմա իրենց զգացնել են տալիս և դեռ երկար են իրենց զգացնել տալու»:
Վ. Հովհաննիսյանն անհասկանալի համարեց այն, որ «այս ամենի պատճառով տուժում են Հայաստանի փոքր համայնքները, որոնց ճանապարհաշինարարական ծրագիրը ձախողվեց այս զեկույցի հիման վրա»:
Անդրադառնալով համաներման կիրառման հարցին` Վ. Հովհաննիսյանն ընդգծեց, որ այն «վերին աստիճանի դրական ազդեցություն կունենա»:
12.06.2009, 15:55
No comments:
Post a Comment