
Եվրախորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության ղեկավար Նիգել Մերմագենը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հնարավորություն չի ունեցել հետևելու նախընտրական քարոզարշավի ընթացքին` զբաղված լինելու պատճառով:
Ն. Մերմագենը հայտնեց, որ Հայաստանում գտնվելու ժամանակ ինքը զբաղված է եղել մարդկանց, քաղաքական կուսակցությունների հետ հանդիպելով ու զրուցելով, և բացի այդ` հեռուստացույց չի դիտել, քանի որ հայերեն չի հասկանում:
Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցում կներառվեն նաև նախընտրական քարոզարշավի մասին գնահատականները, որոնք, ըստ Ն. Մերմագենի կկատարվեն, երբ իրենք կստանան քարոզարշավի` անգլերեն լեզվով ձայնագրությունները:
Այն հարցին, թե արդյո՞ք հաշվի կառնվի նաև ընտրությունների օրը քարոզչություն կատարելը, ինչը հակասում է Ընտրական օրենսգրքին (Aysor` մասնավորապես այն, որ Ալեքսանդր Արզումանյանը, ընտրություն կատարելուց հետո, կոչ է արել ընտրել ՀԱԿ-ին), Ն. Մերմագենը նշեց, որ իրենց զեկույցում «ավելի շատ շեշտադրում կկատարվի ընտրական գործընթացների վրա, այն բանի, թե ինչ տեղի ունեցավ ներսում և դրսում, ինչ տեղի ունեցավ հաշվարկի ժամանակ»:
01.06.2009, 15:05
No comments:
Post a Comment