«Այս ամբողջ գործընթացը բերեց նրան, որ ՀՀ-ում այլևս ընտրություն անցկացնելն անիմաստ է դարձել», - կարծում է ՀԱԿ ներկայացուցիչ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Վ. Խաչատրյանի խոսքերով` նմանատիպ ընտրություններից հետո «հասարակությունը բարոյազրկվում է, հայացքները դառնում են պեսիմիստական, իսկ Հայասատնի իշանությունների նկատմամբ վերաբերմունքը` շատ բացասական»: Ըստ նրա` « քանի դեռ այս իշխանությունները կան, ավելի լավ կլինի հայտարարել, որ ՀՀ-ում բոլոր պաշտոնները նշանակովի են և ՀՀ-ում ընտրությունները դադարեցվում են»:
Վ. Խաչատրյանը հայտնեց նաև իր մտավախությունների մասին: Նա նշեց, որ «այս ընտրություններից հետո շատերի մոտ ցանկություն կառաջանա լքել Հայաստանը»:
ԲՀԿ-ի` ավագանու պաշտոնների մանդատների վայր դնելու մասին լուրերը, նախկին քաղաքապետը «անհիմն համարեց, քանի որ այդպիսի խիզախություն ԲՀԿ-ն չի ցուցաբերի»: Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` մանդատները վայր դնելու որոշման մասին հայտարարությանը, Վ. Խաչատրյանը կրկնեց, որ «իրենք իշխանության հետ համագործակցելու եզրեր չունեն, և միակ ճանապարհը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեռացումն է»:
«Հաջորդ ընտրությունները պետք է լինեն իշխանափոխությունը կնքելու հիման վրա, երբ կապահովվի 1988 թ-ի ընտրական մթնոլորտը», - ասաց Վ. Խարատրյանը:
Պատասխանելով Aysor-ի հարցին, թե արդյո՞ք չեն կրկնվի 1996 թ-ի ընտրակեղծիքներով ընտրությունները, նախկին քաղաքապետը խոստովանեց, որ «1996 թ-ին եղել են խախտումներ, ես չեմ ասում, որ չեն եղել խախտումներ, բայց ամեն ինչ այդպես չէր լինի, եթե ընդդիմությունը սպասեր»:
04.06.2009, 14:22
No comments:
Post a Comment